Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանո՞վ է կառավարությունը կատարել 830-840 մլն դոլարի ներդրումային ծրագրերի խոստումը

Վերադարձ լուրերի բաժին

19:57 , 28 Փետրվար 2018

ՀՀ կառավարությունը հրապարակել է  2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը։

Խոսքը, հիշեցնենք, կառավարության խոստման մասին էր՝ 2017 թվականին իրականացնել 830-840 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։ Կառավարությունը ներկայացրել է, թե ինչ ծավալի ներդրումային ծրագրեր են իրականացվել՝  ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների:

Միանգամից նշենք, որ ըստ հաշվետվության՝ խոստումը գերակատարվել է. խոստացված 830-840 մլն դոլարի փոխարեն իրականացվել է 856.5 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։

Դրանց մեծ մասը՝ 68%-ը, իրականացվել է մասնավոր ընկերությունների միջոցներով։ Ներդրումային ծրագրերի 19%-ը՝ մոտ 154 մլն դոլար, իրականացվել են օտարերկրյա վարկերի հաշվին։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվել է ներդրումային ծրագրերի 4%-ը, համայնքային բյուջեների հաշվին՝ 3%։ Ներդրումային ծրագրերի 6%-ն էլ իրականացվել է դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։

chart2

Ինչ վերաբերում է ըստ առանձին գերատեսչությունների համակարգման ոլորտների բաշխվածությանը՝ ամենամեծ ծավալի ներդրումային ծրագրերը բաժին են ընկնում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ 293.6 մլն դոլար: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության “տիրույթում” իրականացվել են 175.2 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի՝ 99.1 մլն դոլար և այլն։

chart3

Սակայն սա էլ ամենը չէ։ Ըստ զեկույցի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների աջակցությամբ մարզերում իրականացվել են ևս 170 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր։ Դրանց մեծ մասը՝ 154.8 մլն դոլարը, բիզնես ներդրումներ են։

Փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ այստեղ