Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքա՞ն է շահութաբերության մակարդակը ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում

Վերադարձ լուրերի բաժին

12:08 , 24 Նոյեմբեր 2018

ՀՀ տնտեսության ո՞ր ճյուղերնեն շահութաբեր և որքա՞ն է շահութաբերության մակարդակը։ Այս հարցը հետաքրքրում է ոչ միայն փորձագետներին, այլև գործարարներին և օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին։

Modex խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հետ, հաշվարկել է խոշոր և միջին ընկերությունների միջին շահութաբերությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում։

Ավելի կոնկրետ՝ խոսքը վերաբերում է միջազգային պրակտիկայում ընդունված EBIT (Earnings Before Interest and Taxes) ցուցանիշին՝ շահութաբերությունը մինչև հարկերի և տոկոսների վճարումը։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները 2017 թվականին շահութաբեր են եղել առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտից։

Հանքարդյունաբերության ոլորտի շահութաբերությունը 2017 թվականին եղել է 27.02%։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի միջին շահութաբերությունը 21.85% է, պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում՝ 21.62%։

Ամենաբարձր շահութաբերությունը այլ ոլորտներում է, որի մեջ են մտնում, օրինակ, համակարգիչների, բջջային հեռախոսների, կենցաղային տեխնիկայի, կահույքի նորոգումը, վարսավիրական ծառայությունները, թաղումների կազմակերպումը, քիմմաքրման ծառայությունները, ֆիթնես-կենտրոնները և այլն։

EBIT

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։