Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որտեղից գնել ամանորյա մթերքը և ինչպես խուսափել թունավորումներից. Խորհուրդներ ԱՆ-ից

Վերադարձ լուրերի բաժին

13:27 , 21 Դեկտեմբեր 2017

Նախատոնական գնումները սկսվել են: Գլխավոր հարցերն են՝ որտեղից կատարել գնումները, մթերք գնելիս ինչ հաշվի առնել և, որ ամենակարևորն է, ինչպես խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է հրապարակել՝ տոնական օրերին չհիվանդանալու և ամանորյա արձակուրդները վայելելու համար:

Այսպիսով, անհրաժեշտ է.

•      գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից

•      գնել թարմ, չվնասված մթերք

•      աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները

•      գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին

•      նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն

•      չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում

•      իսկ, եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: