Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որտեղից է եկել փողը և ուր է գնացել. տրանսֆերտների «աշխարհագրությունը»

Վերադարձ լուրերի բաժին

20:05 , 08 Դեկտեմբեր 2016

Ինչպես արդեն նշել ենք,  2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին  ֆիզիկական անձանց  բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 336.1 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով կամ 10.4%-ով:

Միևնույն ժամանակ՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին, ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր է փոխանցվել 641.1 մլն դոլար։ Ի տարբերություն ներհոսքի՝ դրամական միջոցների արտահոսքը աճել է 43.1 մլն դոլարով կամ 7.2%-ով։

ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրում ավելի մանրամասն տվյալներ են հրապարակված, որտեղից երևում է, թե որ երկրից որքան փոխանցումներ են կատարվել, ինչպես նաև՝ որ երկրներ են Հայաստանից գումարներ փոխանցվել։ Այդ տվյալները փոքր-ինչ մշակելով՝ մենք կազմել ենք հետևյալ աղյուսակները,  որտեղից նաև երևում է, թե ամենից շատ որ երկրների դեպքում են աճել կամ նվազել տրանսֆերտները։

Սկսենք ներհոսքից։

Ինչպես տեսնում եք, Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը (ընդհանուր ներհոսքի 60.7%-ը)։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող գումարները նվազել են 13.6%-ով։

Ամենից շատ՝ մոտ 60%-ով, նվազել են Ղազախստանից Հայաստան ուղարկվող գումարները՝ 36.6 մլն դոլարից հասնելով 14.7 մլն դոլարի։ Իսկ ամենից շատ աճել են, համապատասխանաբար, Գերմանիայից և Ֆրանսիայից կատարվող փոխանցումները, համապատասխանաբար, 48.3 և 42.2 տոկոսով։

Nerhosq

Արտահոսքը, ինչպես նշեցինք, աճել է 7.2%-ով և կազմել 641.1 մլն դոլար։

Ծավալի առումով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 280.5 մլն դոլար։ Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից Ղազախստան ուղարկվող գումարներն աճել են 30%-ով։

Իսկ աճի առաջատարը կրկին Ղազախստանն է. 2016-ի հունվար հոկտեմբերին ՀՀ-ից այս երկիր է փոխանցվել 3.8 մլն դոլար, ինչը կրկնակի անգամ գերազանցում է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ամենից շատ նվազել են Հայաստանից դեպի Թուրքիա (40.3%-ով) և դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (41.8%-ով) փոխանցվող գումարները)։

 

Artahosq

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարության մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։