Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որտեղից են փող ստանում հայերը

Վերադարձ լուրերի բաժին

10:25 , 21 Նոյեմբեր 2017

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանը թվերով, 2017» զեկույցից։

Եկամուտների գլխավոր աղբյուրը աշխատավարձն է՝ 31 420 դրամ կամ ընդհանուրի 56%-ը։

Պետական թոշակների և նպաստների կշիռը տնային տնտեսությունների եկամուտների կառուցվածքում 17% է, ինքնազբաղվածությունից ստացվող եկամուտներինը՝ 10%, տրանսֆերտներինը (արտերկրից ստացվող դրամական փոխանցումներ)՝ 9%։

income2

Ըստ մարզերի դիտարկելու դեպքում տարբերվում են թե՛ եկամուտների չափերը, թե՛ կառուցվածքը

Մեկ շնչի հաշվով ամենաբարձր եկամուտը ստանում են մայրաքաղաքի բնակիչները՝ ամսական միջինը 74 561 դրամ։ Սյունիքի մարզում այս ցուցանիշը 68 574 դրամ է։

Ամենաքիչ եկամուտը Տավուշի մարզում է՝ 34 697 դրամ։

Տրանսֆերտների կշիռը ամենամեծն է Արագածոտնի մարզում՝ 23% (13 150 դրամ՝ ընդհանուր 56 814 դրամի մեջ)։ Իսկ թոշակների և նպաստների կշռի առումով առաջին տեղում Տավուշի մարզն է՝ 29.2%։

income1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։