Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որոշ ապրանքների և բժշկական պարագաների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Վերադարձ լուրերի բաժին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով: Այդ մասին հայտնեց Գրիգորյանի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:

Mher_grigoryan_14220_am_1
Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա:

Ուժի մեջ է մտել նաև 34 N որոշումը, որով ընդլայնվել է ս.թ. մարտի 16-ի որոշմամբ հաստատված մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանման միջոցներ, առանձին բժշկական սարքավորումներ և նյութեր ներառող ապրանքների ցանկը, որոնց ներմուծման մաքսատուրքը զրոյացվել է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում Կալաշնիկով են արտադրելու

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

ՀՐԱՏԱՊ: Հայկական ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ կատարել ԵՄ օդային տարածքում

Պատճառն անվտանգության միջազգային չափանիշներին չբավարարելն է:

Հաքերային հարձակում է կամ ներքին սաբոտաժ

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը նշանակում է, որ անձնական տվյալներն անպաշտպան են: