Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որոշ ԱԳԼՃԿ-ներում մարդիկ գազն իրենց հաշվարկած ինքնարժեքից ավելի ցածր են վաճառում

Վերադարձ լուրերի բաժին

02:48 , 28 Դեկտեմբեր 2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահել գազալցակայանների ոլորտը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ բացահայտվել են օրենսդրական պահանջներին չհամապատասխանող գործունեության դեպքեր:

«Ասվում է, որ պետք է լինի 200 մթնոլորտային ճնշման գազ, սակայն ստուգումներն այլ բան են ցույց տվել, այդ պահանջները մի շարք դեպքերում չեն պահպանվել: Դա անվտանգության խնդիր է, և մենք այն փոխանցեցինք համապատասխան տեսչական մարմիններին»,-ասել է Գեղամ Գևորգյանը: Գլոբալ խնդիրն այս ոլորտում այն է, որ, կասկածներ կան ստվերի հետ կապված:

«Մենք համեմատում ենք նախկինում աշխատած մարժայի ցուցանիշները ներկայիս ցուցանիշների հետ և տեսնում ենք, որ այստեղ լուրջ խնդիր կա: Կամ կա ստվեր, կամ այլ տեղից գազ է թաքցվել: Միգուցե հաշվապահությունը ճիշտ չի ցույց տվել իրական պատկերը»,-նշել է Գեղամ Գևորգյանը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ որոշ ԱԳԼՃԿ-ներում մարդիկ գազն իրենց հաշվարկած ինքնարժեքից ավելի ցածր են վաճառում, քան պետք է: Հարցին, թե միգուցե գազալցակայանները դեմպինգի են դիմում, Գեղամ Գևորգյանը նշել է, որ նրանք փոքր ընկերություններ են, և դեմպինգի գնալն իրենց դեպքում իմաստ չի ունենա: Հանձնաժողովը շարունակելու է հետևել այս միտումին:

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: