Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

Վերադարձ լուրերի բաժին

16:58 , 13 Օգոստոս 2017

Ֆինանսական ոլորտում հայտնի PwC ընկերությունը զեկույց է հրապարակել, որում կանխատեսվել է աշխարհի 32 հզորագույն երկրների ցանկը 2050 թվականին։

«Երկարաժամկետ տեսլական. Ինչպես կփոխվի համաշխարհային տնտեսակարգը մինչև 2050 թվականը» կոչվող այդ զեկույցում երկրները դասավորվել են ըստ իրենց ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) մեծության։ Հաշվի է առնվել ոչ թե ընթացիկ գներով, այլ՝ ըստ գնողունակության պարիտետի հաշվարկված ՀՆԱ-ն։

Ինչ է գնողունակության պարիտետը

Մինչ առաջ անցնելը՝ մասնագիտությամբ ոչ տնտեսագետների համար պարզ օրինակով ներկայացնենք, թե ինչ է գնողունակության պարիտետը (PPP – puchasing power parity):

Ենթադրենք՝ Հայաստանում ապրող Գևորգը աշխատում է և ամսական ստանում 200 հազար դրամ (մոտ 360 եվրո)։ Գերմանիայում ապրող Հանսը ամսական ստանում է 500 եվրո աշխատավարձ։ Ո՞վ է ավելի շատ վաստակում։

Բացարձակ թվով, իհարկե, Հանսը, որովհետև 500 եվրոն մեծ է 360 եվրոյից։ Սակայն մյուս կողմից, Գերմանիայում կյանքը ավելի թանկ է, քան Հայաստանում։ Որպեսզի Գևորգի և Հանսի կենսամակարդակի համեմատությունը ճիշտ լինի, պետք է ոչ թե պարզապես 360-ը համեմատել 500-ի հետ, այլ համեմատել՝ ինչ քանակով ապրանք ծառայություններ է հնարավոր ձեռք բերել Հայաստանում 360 եվրոյով, և Հանսի 500 եվրոյով՝ Գերմանիայում։

Եթե Հայաստանում 360 եվրոյով հնարավոր է ավելի շատ բան գնել և ավելի շատ ծառայություններից օգտվել, քան 500 եվրոյով՝ Գերմանիայում, նշանակում է՝ Գևորգը Հանսից շատ է վաստակում՝ ըստ գնողունակության պարիտետի։ Նրա 360 եվրոն իր գնողունակությամբ համարժեք է Գերմանիայի 600 կամ 700 եվրոյին։

Նույն տրամաբանությամբ համեմատվում են նաև աշխարհի տնտեսությունները։ Նրանց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) ծավալները բերվում են համադրելի տեսքի՝ ճշգրտվում գնողունակության պարիտետով, ըստ գների, նոր համեմատվում։

Օրինակ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն 2016 թվականին ընթացիկ գներով կազմել է 10,5 մլրդ դոլար, իսկ գնողունակության պարիտետով՝ 25.8 մլրդ դոլար։ Ավստրալիայի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 1.2 տրիլիոն դոլար, իսկ գնողունակության պարիտետով՝ 1.1 տրիլիոն դոլար (ըստ Համաշխարհային բանկի)։

Եթե դիտարկենք աշխարհի տնտեսությունները ընթացիկ գներով, ապա առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 18.6 տրլն դոլար ՀՆԱ-ով, երկրորդում՝ Չինաստանը՝ 11.1 տրլն դոլարով (2016 թվականի արդյունքներով)։  Սակայն գնողունակության պարիտետով աշխարհի խոշորագույն տնտեսությունը Չինաստանն է, որի ՀՆԱ-ն 21.4 տրլն դոլար է։

Խոշորագույն տնտեսությունները՝ 33 տարի անց

Ինչպես նշեցինք, PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի։ Վարկանիշում ներառվել է 32 երկիր։

Որպեսզի փոփոխությունն ավելի պարզ լինի, մենք PwC-ի տվյալների հետ համադրել ենք նաև նույն 32 երկրների ՀՆԱ-ի ծավալները 2016 թվականին։ Ինչպես նաև՝ կանաչ և կարմիր սլաքներով ցույց ենք տվել առանձին երկրների տեղաշարժը խոշորագույնների ցանկում։

paritet1

Ինչպես տեսնում եք՝ 2050 թվականին Չինաստանը կշարունակի պահպանել առաջատարի դիրքը. այդ երկրի ՀՆԱ-ն գնողունակության պարիտետով կկազմի 58.5 տրլն դոլար։

Ըստ PwC-ի կանխատեսումների՝ երկրորդ տեղում կհայտնվի Հնդկաստանը՝ 44.1 տրլն դոլարով, իսկ ԱՄՆ-ը կնահանջի երրորդ տեղը՝ 34.1 տրլն դոլարով։

Ցանկի ընդհանուր օրինաչափությունն այն է, որ այսօրվա դրությամբ հզոր տնտեսություն ունեցող մի շարք երկրներ (ինչպես, օրինակ, Գերմանիան և Ճապոնիան) մինչև 2050 թվականը աստիճանաբար կնահանջեն՝ դիրքերը զիջելով Ինդոնեզիայի և Հնդկաստանի տիպի զարգացող տնտեսություննեին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: