Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ տնային տնտեսությունների 5 ամենաառաջնային խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 14 Նոյեմբեր 2016

2015թ.-ի հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների կարծիքը կենսամակարդակի առաջնային խնդիրների վերաբերյալ: Ինչպես նշվում է Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016, զեկույցում, 2015թ.-ին սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը կազմել է 14.1%:

Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների 39.9%-ի գնահատմամբ, ոչ պարենային կարիքներից բավարարվածությունը համարվում է կարևոր հիմնախնդիր:

5-xndir

Յուրաքանչյուր հինգերորդ հարցվողի (20.1%) համար ինչպես 2014թ.-ին, այնպես էլ 2015թ.-ին ամենակարևորը բնակարանային հիմնահարցն է:

Տնային տնտեսությունների 8.4% անդամների համար ամենաառաջնային խնդիրն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելն է:

Հարցվողների 2.2%-ը որպես առաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 15.3%-ը նշել է այլ առաջնային խնդիրներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: