Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որոնք են ՀՀ բնակչության եկամտի հիմնական աղբյուրները

Վերադարձ լուրերի բաժին

10:05 , 27 Օգոստոս 2016

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է բնակչության անվանական դրամական եկամուտների աճի միտում: Այսպես, տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 5.7%-ով և կազմել 52377 դրամ։

Այդ թվում, քաղաքային բնակավայրերում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտները կազմել են 58607 դրամ, գյուղական բնակավայրերում՝ 42103 դրամ։

Դրամական եկամուտների աճ է արձանագրվել վարձու աշխատանքից՝ 14.1%  (28800 դրամ) և կենսաթոշակներից ու նպաստներից` 11.7% (9284 դրամ):

Ավելացել են նաև գյուղմթերքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքից ստացված դրամական եկամուտները` 1.0%-ով (2674 դրամ):

Դրամական եկամուտների զգալի՝ 41%-անոց անկում է արձանագրվել սեփականությունից (վարձակալում, տոկոսներ, շահաբաժին)՝ հասնելով 115 դրամի։

Տրանսֆերտներից ստացվող եկամուտը նվազել է 23.3%-ով և կազմել 4698 դրամ (2014-ին՝ 6126 դրամ), այլ եկամուտներից նվազումը՝ 8.9%  (1964 դրամ) և ինքնազբաղվածությունից եկամուտը՝ 0.6%-ով (4842 դրամ):

dramakan-poxancumner

Այս փոփոխությունների արդյունքում փոխվել է նաև դրամական եկամուտների կառուցվածքը՝ ըստ տեսակարար կշիռների։

Վարձու աշխատանքից եկամուտների կշիռը 50.9%-ից հասել է 55%-ի։

Տեսակարար կշռով երկրորդ տեղում կենսաթոշակներն ու նպաստներն են՝ 17.7%: Ինքնազբաղվածությունը, չնայած 0.6 տոկոսային կետով նվազմանը, եկամուտների աղբյուրների թվում երրորդն է՝ 9.2%-ով։

Իսկ արտերկրից ստացվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները) ապահովում են ընդհանուր դրամական եկամուտների 9%-ը։ 2014 թվականի համեմատ դրանց տեսակարար կշիռը նվազել է 3.4%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։