Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որոնք են Հայաստանի արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքները

Վերադարձ լուրերի բաժին

ՊԵԿ-ը հրապարակել է 2019թ-ին Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների արտահանման ծավալները: EconoMood-ը ներկայացրել է գումարային արտահայտությամբ ամենաշատ արտահանման աճ և անկում արձանագրած ապրանքները: Պղնձի խտահանք և հանքաքար՝ 626.6 մլն ԱՄՆ դոլար, 2018 թ. համեմատ աճել է 19%-ով: Սիգար, սիգարիլլա և սիգարետ ՝ 272.9 մլն ԱՄՆ դոլար, 2018 թ. համեմատ աճել է 2.5%-ով:

Էթիլային սպիրտ, սպիրտի խտանյութ՝ 253.2 մլն ԱՄՆ դոլար, 2018 թ. համեմատ աճել է 27.7%-ով: Ոսկի՝ 223.7 մլն ԱՄՆ դոլար, 2018 թ. համեմատ աճել է 27.3%-ով: Երկաթահամահալվածք՝ 142.4 մլն ԱՄՆ դոլար, 2018 թ. համեմատ աճել է 13.1%-ով: 2019 թ. 2018-ի համեմատ ամենամեծ աճն արձանագրվել է հեղուկի, գազի կամ էլեկտրաէներգիայի հաշվիչների արտահնման մեջ՝ եթե 2018 թ. արտահանվել էր 180 հատ, ապա 2019 թ.՝ 118 հազ 834 հատ:

Մարդատար ավտոմեքենաների արտահանումը 2018 թ. համեմատ աճել է 16%-ով: Որոշ տեքստիլային ապրանքների՝ վերարկու, թիկնոց, կոստյում, բլուզներ և այլն արտատանումը նվազել է մոտ 30%-ով: Էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 62.9 մլն ԱՄՆ դոլար, որը 2018 թ. համեմատ նվազել է 32%-ով: Որոշ միրգ-բանջարեղենների արտահանումը նվազել է մոտ 4%-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ոստիկանությանն ավելացել է նաև ԱԱԾ-ն

Տեղի է ունեցել պարետատան նիստը:

01.04.2020 թ.: Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և դիմումների գույքագրումը շարունակվում է:

COVID-19: 01.04.2020 թ.: Տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ

Ընդհանուր գումարը՝ 822 միլիոն դրամից ավելի: Մուտքերի քանակը՝ 3100-ից ավելի: