Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որո՞նք են զբոսաշրջիկների համար ամենաէժան քաղաքները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

00:01 , 18 Փետրվար 2017

Փորձագետները որոշել են 2017թ. զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաէժան քաղաքները։

Վարկանշային աղյուսակի առաջատարը դարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան, հայտնում է Hoppa ընկերության կայքը։

Վարկանշային աղյուսակի արդյունքները վկայում են, որ 1 ճանապարհորդին Սոֆիայում 1 օր հանգստանալու համար անհրաժեշտ է 47.8 դոլար։ Այդ գումարի մեջ մտնում է հյուրանոցի համարի համար վճարը, ինչպես նաև սնունդը, ըմպելիքները, տաքսիով ուղևորություններն ու զվարճանքները։

Երկրորդ հորիզոնականում է Կահիրեն (Եգիպտոս), որտեղ ճանապարհորդը հանգստի 1 օրվա համար պետք է ծախսի 48.9 դոլար։

Պատվավոր եռյակը եզրափակում է իսպանական Կարտախենա բնակավայրը, որտեղ զբոսաշրջիկը կարող է ծախսել օրական 49.7 դոլար։

Այնուհետ վարկանշային աղյուսակում հաջորդում են Բուխարեստը (55 դոլար), Անթալիան (55.03 դոլար), ինչպես նաև Սիեմրեապը (Կամբոջա), Կիևը, Մանիլան (Ֆիլիպիններ), Մեխիկոն ու Սլիման (Մալթա)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.