Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որո՞նք են աշխարհի լավագույն քաղաքները համադամասերների համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:38 , 07 Ապրիլ 2017

Բրիտանական The Telegraph պարբերականը հրապարակել է համադամասերների համար լավագույն քաղաքների ցանկը: Առաջատարն է Տոկիոն, որտեղ կենտրոնացած են առավել մեծ թվով ռեստորաններ, որոնք ընդգրկված են «Կարմիր ուղեցույցում»՝ ռեստորանների առավել հայտնի ու ազդեցիկ վարկանշային աղյուսակում:

Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Վիետնամի Հանոյ քաղաքն է: Ինչ վերաբերում է գաստրոնոմիական նրբություններին, ապա դրանք իրենց բազմազանությամբ ներկայացված են Լոնդոնում, որը հայտնվել է երրորդ հորիզոնականում:

Առաջին հնգյակում ներառված է նաև Նյու Յորքը, որտեղ քմահաճ հանդիսականը կգտնի իր համար դասականի և նորարարությունների լավ համադրություն, ինչպես նաև Բոլոնիան՝ ամենահամեղ իտալական սննդով՝ ըստ պարբերականի փորձագետների վարկածի:

Ֆրանսիական խոհանոցի մասով լավագույն քաղաքը մասնագետները համարում են Լիոնը: Ցանկում ներառված են նաև Նյու Օռլեանը (ԱՄՆ), Կոպենհագենը (Դանիա), Փարիզը (Ֆրանսիա), Բանգկոկը (Թաիլանդ), Բարսելոնը (Իսպանիա) և այլ քաղաքներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: