Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որո՞նք են ամենահզոր և հասանելի չինական սմարթֆոնները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:44 , 11 Հունվար 2017

Հրապարակվել է 2016թ. չինական սմարթֆոնների հզորության վարկանշային աղյուսակը, որը կազմել է AnTuTu բենչմարկը։

Արդյունքների համաձայն՝ վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականում է Zuk Z2 սմարթֆոնը՝ Lenovo ենթաբրենդի արտադրանքը։ Այն ներառում է գնի և արտադրողականության օպտիմալ ցուցիչներ։

Սմարթֆոնը ստեղծվել է Snapdragon 820 պրոցեսորի հիման վրա, ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներդրված հիշողություն։

Ընդհանուր առմամբ՝ սարքի բնութագրիչները ֆլագմանային են, ընդ որում, գինը բավական չափավոր է՝ մոտ 200 ամերիկյան դոլար։

Երկրորդ հորիզոնականում է Xiaomi Redmi Note 3 սարքը, իսկ եռյակը եզրափակում է Xiaomi Mi4-ը։

Այնուհետ ցանկում հաջորդում են Xiaomi Redmi Note 4, LeEco Le 2, LeEco Le Pro 3 և LeEco Le Pro 3 սարքերը։ Առաջին տասնյակը եզրափակում են LeEco Le Max 2 և Meizu Metal սարքերը։

Վարկանշային աղյուսակում ներառված են 2016թ. արտադրության 10 սմարթֆոնները, որոնք արտադրել են չինական արտադրողները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայ գործարարն ընդունել է Ցուկերբերգի մարտահրավերը և ստեղծել «քնելու տուփ»

«Մենք ընդունել ենք Ցուկերբերգի մարտահրավերը»,-Գրեգ Հովհաննիսյանն իր բիզնես գաղափարի համար արդեն հավաքել է ավելի քան $100 000:

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա: