Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ. կբացվեն Երևանում և մարզերում

Վերադարձ լուրերի բաժին

10:58 , 21 Օգոստոս 2018

Հայկական գորգի ազգային կենտրոնը մեկնարկում է գորգագործական արտադրամասերի և արհեստանոցների բացման իր ծրագրը: Այն կյանքի է կոչվում Հայկական գորգի ազգային կենտրոնի և Ucom ընկերության գործակցության շրջանակներում: Կողմերը հուշագիր են ստորագրել, ինչը հնարավորություն է ստեղծում Երևանում ու մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում, զարգացնել դարեր ի վեր հայ ժողովրդի կենսակերպի անբաժանելի մաս դարձած կիրառական արվեստի այս ճյուղը:

«Հայապահպանության թեման քիչ ուշադրության է արժանանում մեր օրերում, և մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերում մենք մշտապես ներառում ենք մշակույթի ու կրթության այնպիսի ուղղություններ, որոնք կարևոր են, սակայն երբեմն անտեսված են: Գորգագործությունը հաճախ մեր մշակույթի ներկայացնողն է եղել աշխարհում, և մենք մեր պարտքն ենք համարում կանգնել Հայկական գորգի ազգային կենտրոնի կողքին՝ մեր ներդրումն ունենալու այսքան գովելի մի ծրագրի աշխատանքներում, որը միտված է նոր շունչ հաղորդելու հայկական գորգագործության հարուստ ավանդույթներին ու պատմությանը»,- նշել է «Ucom» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ում նախաձեռնությամբ կայացել է այս համագործակցությունը:

«Բիզնես-մշակույթ համագործակցություն՝ հանուն մշակույթի զարգացման, հայագիտության և ազգային արժեքների պահպանման, ահա այս համատեքստում ենք տեսնում մեր երկխոսությունը։ Համագործակցության կայացման դեպքում կունենանք ազդեցության ոլորտներ մի քանի ուղղություններով, օրինակ աշխատատեղերի ստեղծում, շրջաններում զբաղվածության խնդրի մասնակի լուծում, կիրառական արվեստի՝ մասնավորապես գորգագործության և ձեռագործության խթանում, շուկայի ձևավորում և այլն։ Լիահույս եմ, որ կունենանք շոշափելի ձեռքբերումներ՝ քաջ գիտակցելով, որ դյուրին գործ չէ»,-ընդգծել է Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր-նախագահ Վիկտոր Մնացականյանը։

«Հայտնի է, որ Ucom-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի բոլոր մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման ծրագրին: Մենք կարևորում ենք ինժեներական մտքի զարգացումը դպրոցականների շրջանում և հավատում ենք, որ հայ երեխաները դեռ կունենան իրենց ասելիքը համաշխարհային կտրվածքով: Սակայն ոչ պակաս կարևոր է մարզերում նաև այլ աշխատատեղերի ստեղծումը: Կարծում եմ՝ գորգագործությունն ու ձեռագործ արվեստը հրաշալի հնարավորություն է ոչ միայն պահպանելու այդ ոլորտի բազմադարյա ավանդույթները, այլև որոշակի չափով լուծելու տեխնիկական կրթություն չունեցող մարդկանց զբաղվածության հարցը»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017 թ. հիմնադրվել է Հայկական գորգի ազգային կենտրոնը, որը 2018 թ. առաջին ամիսներից սկսել է «Որդան կարմիր» հայկական գորգի և գործվածքի թանգարանի հիմնադրման աշխատանքները:  Առաջիկա ամսվա ընթացքում Աբովյան 3 հասցեում՝ մեկդարյա պատմություն ունեցող ԱՕԿՍ-ի շենքում, կսկսի գործել «Որդան կարմիր» թանգարանը՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել հայկական գորգարվեստի պատմությունը, հարուստ ավանդույթներն ու ժառանգությունը:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: