Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ով որքան աքսեսուար է վաճառել

Վերադարձ լուրերի բաժին

20:00 , 27 Մարտ 2017

Ինչպես հայտնի է, բջջային օպերատորները զբաղվում են ոչ միայն կապի ծառայություններ մատուցելով, այլ նաև կապի սարքավորումների և աքսեսուարների վաճառքով (բջջային հեռախոսներ, մոդեմներ, wi-fi երթուղղիչներ և այլն)։

Հայաստանյան 3 օպերատորները՝ Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ), Արմենտելը (Բիլայն) և Յուքոմը, շարժական կապի վերաբերյալ իրենց եռամսյակային հաշվետվություններում առաձին տողով ներկայացնում են նաև սարքավորումների և աքսեսուարների վաճառքից ստացած եկամուտները։

2016 թվականի բոլոր 4 եռամսյակների վերլուծությունից երևում է, որ այս 3 ընկերությունները միասին նախորդ տարվա ընթացքում սարքավորումների և աքսեսուարների վաճառքից ունեցել են 5.7 մլրդ դրամի եկամուտ։

Ամենից շատ սարքավորումներ՝ 2 մլրդ 270 մլն դրամ, ունեցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Արմենտելի ցուցանիշը 1 մլրդ 875 մլն դրամ է, Յուքոմինը՝ 1 մլրդ 608 մլն դրամ։

VIVA-Beeline-UCOM

Տվյալների վիզուալիզացիան՝ B4B PRO

Ուշագրավն այն է, որ ըստ առանձին եռամսյակների դիտարկելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտ այդ ցուցանիշը 4-րդ եռամսյակում բացասական մեծություն ունի՝ -416.6 մլն դրամ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ից B4B.am-ին այս հարցով պարզաբանեցին. «Շարժական բջջային կապի ծառայությունների 2016թ. 4-րդ եռամսյակի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության՝ կետ 1.1.9-ում նշված ցուցանիշը (Եկամուտներ բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքից – Խմբ.) պայմանավորված է նրանով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անցել է հաշվարկի՝ «ՄՏՍ» խմբի կողմից կիրառվող մեթոդաբանությանը՝ IFRS միջազգային հաշվապահական ստանդարտների շրջանակներում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։