Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ով կլինի Հայաստան եկող գազատարի գնորդը. «Գազպրոմն» ադրբեջանական SOCAR-ի հիմնական մրցակիցն է  

Վերադարձ լուրերի բաժին

16:02 , 12 Դեկտեմբեր 2016

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ վաճառքի է հանվելու Վրաստանի Նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը, մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանում։

Պատճառն այն է, որ Վրաստանի Նավթի և գազի կորպորացիան է այն գազատարի սեփականատերը, որով ռուսաստանյան գազը Վրաստանի տարածքով մատակարարվում է Հայաստան, իսկ դրա իրական գնորդները երկու ընկերություններ են՝ ռուսական «Գազպրոմն» ու ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը։
Հենց SOCAR-ի հետաքրքրությունն այդ բաժնետոմսերի նկատմամբ անհանգստություն է առաջացրել Երևանում, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը՝ նշելով, որ այս հունվարին Վրաստանում մեծ բողոք էին առաջացրել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի բանակցությունները ռուսական գազի՝ Հայաստան տարանցման վճարի և Վրաստանի կողմից ռուսական գազի հավելյալ ծավալների գնման շուրջ։

Դրա հետևանքով Թբիլիսիում իշխանություններին մեղադրել էին «օկուպանտ երկրի շահերը սպասարկելու մեջ»։ Արդյունքում՝ Վրաստանը գազի հավելյալ ծավալների գնման համաձայնագիրը կնքեց Ադրբեջանի հետ։

«Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռևազ Արվելաձեի խոսքով՝ եթե «Գազպրոմը» գնի այդ 25% բաժնետոմսերը, ոչ մի լուրջ ելույթներ ինքը չի ակնկալում։ Իշխանությունները մասնաբաժինը կվաճառեն նրան, ում առաջարկը տնտեսապես ավելի շահավետ կլինի։

«Գազատարի խողովակաշարի վաճառքի մասին ներկայումս խոսք չի գնում։ Դեռևս 2005թ. Սահակաշվիլին որոշել էր վաճառել բաժնետոմսերի 100%-ը «Գազպրոմին», ինչը մեծ բողոք էր առաջացրել երկրի ներսում, և միայն ԱՄՆ-ի միջամտությունից հետո գործարքը չկայացավ։ Հիմա այդ թեման նորից հրատապ է դարձել»,- գրում է պարբերականը։

«Բաժնետոմսերի 25%-ի գնումը թույլ չի տա ընկերությանը ինչ-որ ձևով վերահսկել գազատարի գործունեությունը։ SOCAR-ը գործում է միջազգային պարտավորությունների շրջանակում։ ԶԼՄ-ներում հիստերիան հասկանալի է, սակայն ցանկանում եմ հանգստացնել մեր հայ ընկերներին և հայտարարել, որ բաժնետոմսերի վաճառքը չի սպառնա Հայաստան գազի մատակարարումներին»,- հայտարարել է վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է