Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ով ինչի հաշվին է վարկավորում. Հայկական բանկերի LDR-ն

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Խորագրեր

EXCLUSIVE

13:04 , 29 Մարտ 2016

Վարկային պորտֆելի և ավանդների հարաբերակցությունը (Loans to Deposits ratio – LDR) կարևոր ցուցանիշ է՝ բանկերի լիկվիդայնությունը գնահատելու համար։ Այն նաև ցույց է տալիս, թե բանկը վարկավորում իրականացնելիս ավելի շատ կախված է արտաքին ֆինանսավորումից, թե սեփական հաճախորդների միջոցներից։

Եթե  LTD-ն 1-ից մեծ է, նշանակում է՝ բանկը ավելի շատ վարկ է տրամադրել, քան հաճախորդներից  ներգրաված ավանդների մեծությունը։ Այսինքն՝ վարկավորումն իրականացրել է նաև արտաքին ռեսուրսների հաշվին (օրինակ՝ X տոկոսով վարկ է ներգրավել որևէ միջազգային կառույցից, հետո X+Y տոկոսով վարկավորում է իրականացրել)։

Եթե LTD-ն շատ բարձր է, ապա ընդունված է համարել, որ բանկը լիկվիդայնության հետ խնդիրներ ունի և ֆորսմաժորային իրադարձությունների, տնտեսական ճգնաժամերի դեպքում կարող է դժվարություններ ունենալ։

Իսկ եթե LTD-ն 1-ից փոքր է, ապա բանկը ավելի շատ ներգրավել է, քան վարկավորել։ Սակայն դա էլ իր հերթին նշանակում է, որ այստեղ եկամտաբերության հետ կապված խնդիր կա։ Ավելին պարզ ասած, նշանակում է՝ դուք ավելի մեծ գումարի դիմաց տոկոս եք վճարում, քան ձեր կողմից տոկոսով տրված գումարն է։

B4B.am-ը հաշվարկել է Հայաստանի առևտրային բանկերի LTD-ն (հաճախորդներին տրված վարկերի ծավալ / հաճախորդների ընթացիկ հաշիվներ և ավանդներ)` 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Հիմք են վերցվել առևտրային բանկերի՝ 2015 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունները։

Ինչպես տեսնում եք՝ ամենաբարձր LTD-ն ունի իրանական Մելլաթ բանկը՝ 3.84։ Բանկի վարկային պորտֆելի մեծությունը 2015-ի վերջին եղել է 5 մլրդ 438.6 մլն դրամ, իսկ հաճախորդների ընթացիկ հաշիվներ և ավանդների մեծությունը՝ 1 մլրդ 417.8 մլն դրամ։ Այսինքն, բանկի վարկավորումը գրեթե կախված չէ հաճախորդների կողմից ներգրավված միջոցներից։

Ամենացածր LTD-ն ունի Բիբլոս բանկը՝ 0.63։

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ հրապարակումները

Որքան են ծախսում հայկական բանկերը գովազդի վրա,

Ովքեր են Հայաստանի խոշորագույն վարկատուները (բանկային վարկանիշ),

Որքան կապիտալ ունեն հայկական բանկերը,

ՀՀ առևտրային բանկերի շահույթն ու շահութաբերությունը (վարկանիշ),

Քանի այցելու ունեն ՀՀ բանկերի կայքերը (վարկանիշ):

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: