Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ով ինչից է հաճույք ստանում կառավարությունում

Վերադարձ լուրերի բաժին

13:47 , 08 Դեկտեմբեր 2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ներկայացնում էր 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին նախագիծը:

Նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել էր մաքսիմալ լակոնիկ լինել՝ հաշվի առնելով, որ  այսօր ժամը 12:00-ին Ազգային ժողովում պետք է քննարկվեր պետբյուջեի նախագիծը: Սակայն այնպես ստացվեց, որ նախարարի խոսքը բավականին երկար տևեց, և ինքն էլ դա գիտակցելով՝ Լոքյանն ընդհատեց իր ելույթը ու Կ. Կարապետյանից հետաքրքրվեց՝  շարունակի՞, թե՞ ոչ:

«Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:  «Չշարունակելուց»,- ասաց Դավիթ Լոքյանը, ինչին Կարեն Կարապետյանն արձագանքեց՝ դա արեք:

Հաջորդ զեկուցողը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էր, ում վարչապետն ասաց. «Ժամանակը հաշվի առնելով՝ կողմնորոշվեք՝ ինչից եք հաճույք ստանալու»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները