Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ով է կախարդել Երևանի բնակարանների գները

Վերադարձ լուրերի բաժին

14:37 , 03 Մայիս 2016

Ինֆոգրաֆիկան, որը դուք տեսնում եք, մարդու էխոսրտագրության պատկերը չէ։ Այն ցույց է տալիս Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում  բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին շուկայական գները (1 քմ-ի համար)։ Մենք այս տվյալները վերցրել ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, վիճծառայությունն էլ իր հերթին՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։

Վերցրել ենք 2010 թվականի հունվարից մինչև 2016 թվականի մարտն ընկած բոլոր տվյալները։

Ինչ-որ տարօրինակ բան նկատո՞ւմ եք։ Մենք նույնպես։ Հատկապես վերջին 3 տարում։

 

Մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը այս տվյալները տրամաբանություն ունեն՝ գները փոփոխվում են, բարձրանում և իջնում։ 2013 թվականի ապրիլից սկսած, եթե հիմք ենք վերցնում այս ցուցանիշները, բնակարանների գները չեն փոխվել։ Անգամ 1 դրամով։

Կենտրոնում գտնվող բնակարանի 1 քմ-ի գինը 2013 թվականի ապրիլին եղել է 428 հազար դրամ, 2016 թվականի մարտին մնացել է նույնը։ Գների վրա չի ազդել ոչ մի բան՝ ոչ բնակչության թվի փոփոխությունը, ոչ եկամուտների փոփոխությունը, ոչ արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատումը։

Անշարժ գույքի գներն այնպես են քարացել, որ դրանց վրա չի ազդել անգամ 2014 թվականի դեկտեմբերին գների փլուզումը։

Մենք ներկայացրինք միայն Կենտրոնի գները, որովհետև այդ օրինակն ավելի ակնհայտ է։ Մյուս վարչական շրջաններում գները չնչին չափով փոխվել են, սակայն եթե Երևանի գները միջինացնենք, ապա պատկերը չի փոխվի՝ կմնա հորիզոնական ուղիղ գիծ։

Ansh01

Այս պատկերը միայն 2 բացատրություն կարող է ունենալ։ Կա՛մ ինչ-որ հզոր կախարդ կախարդել և քարացրել է երևանյան անշարժ գույքի գները (ընդ որում, դա արել է Կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում կանգնած)։

Կա՛մ անշարժ գույքի շուկան իրոք անշարժացել է, սակայն մենք տեղյակ չենք (այս դեպքում՝ այս պատկերը լիովին արտացոլում է անշարժ գույքի շուկայի սրտի աշխատանքը, իսկ ավելի ճիշտ՝ աշխատանքի դադարեցումը)։

Կա՛մ էլ նշանակում է, որ այս տվյալները ներկայացնողները պարզապես թվեր են նկարում։ Կոպիտ է հնչում, սակայն այլ բացատրություն չկա։

Ու եթե պատկան մարմիններից որևէ մեկը մեզ նորմալ ձևով կհիմնավորի, թե ինչու են  2013 թվականի ապրիլից գները անշարժացել, այն դեպքում, երբ դրանից առաջ յուրաքանչյուր ամիս տատանվում էին, սիրով կհրապարակենք մեր կայքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոռուպցիան և տնտեսական աճը. Ի՞նչ օգուտ կտան կատարվող բացահայտումները

Ոմանք ասում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են և երկրի տնտեսությանը օգուտ չեն տալիս

Տնտեսական ակտիվությունը՝ մայիսին. ԱՎԾ-ն հրապարակել է նախնական տվյալները

ՀՀ տնտեսական ակտիվությունը ապրիլյան անկումից հետո մայիսին սկսել է վերականգնվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները

Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ նախկին կենսաթոշակային վճարի 5%-5%-ի փոխարեն սահմանվում է 2.5%-7.5% հարաբերակցություն։