Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ով է լինելու Իլոն Մասկի հաջորդ զոհը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

19:51 , 27 Մարտ 2018

Ինչ է իրականում անում անում SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը։

Կարծում եք, նա հենց այնպես հրթիռնե՞ր է արձակում։ Գործարար, գրող և բիզնես-խորհրդատու Վլադիմիր Սպիվակովսկին համոզված է՝ Մասկի համար դա շատ պրիմիտիվ կլիներ։

Ըստ Սպիվակովսկու՝ Մասկը իրականում զբաղված է շատ ավելի լուրջ բանով՝ նա մարտահրավեր է նետում աշխարհի հզորագույն ուժերին և կորպորացիաներին։

Ահա ինչպես է տեսնում Մասկի գործունեությունը Սպիվակովսկին.

1. Արխայիկ ֆինանսական համակարգը նրան սկսեց խանգարել, և նա որոշեց ստեղծել PayPal-ը։ Նրա մոտ ստացվեց. համաշխարհային ֆինանսական համակարգը երերաց և մի կողմ քաշվեց։

2. Հետո նա սկսեց շուրջը՝ է՞լ ում նյարդերի հետ կարելի է խաղալ։ Ու ուշադրություն դարձրեց բենզինով աշխատող մեքենաների վրա։  «Ի՞նչ կլինի, եթե ես բենզինը փոխարինեմ էլեկտրաէներգիայով», – ասաց Մասկը և արեց (Tesla): Ավտոմոբիլային բիզնեսը ստիպված էր հաշտվել նոր իրականության հետ և, չնայած հոռետեսների քմծիծաղին, հայտնի մակնիշները սկսեցին կենտրոնանալ էլեկտրամոբիլների վրա։

3. Հաջորդ զոհը էներգետիկան էր։ Արևային մարտկոցները Մասկի ձեռքում վերածվեցին ոսկու, այն էլ՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Համաշխարհային էներգետիկայի հսկաները ծոծրակները քորեցին՝ ինչպե՞ս փրկել գազն ու նավթը։ Պատասխանը՝ ոչ մի կերպ։

4. Գնացքները մի տեսակ դանդաղ են գնում, իսկ ինքնաթիռները կարճ տարածությունների դեպքում ձեռնտու չեն։ Մասկը այդ ամենին հակադրեց իր հիպերփուլը՝ ստորերկրյա գնացք, որը սլանալու է երկրի ձգողականության ուժի շնորհիվ։ Կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում է հայտնվելու երկաթուղային բիզնեսը։

5. Ուրի՞շ ով է անարդյունավետ միլիարդներ սխում։ Ճիշտ է՝ NASA-ն։ «Հրթիռներ ու արբանյակնե՞ր եք արձակում՝ 10 անգամ ավելի թանկ, քան կարող եք անել։ Հարկատուների՞ն եք թալանում։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է տիեզերքը կառավարել»։ Ու աշխարհը սկսեց Falcon հրթիռների մասին։

Այլևս ոչ ոք չէր ծիծաղում։ Որովհետև անհատը մարտահրավեր նետեց աշխարհի հզորներին՝ իր խելքով, կրքով և նպատակասլացությամբ։

Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուզո՞ւմ եք իմանալ՝ ով է լինելու Մասկի հաջորդ զոհը։

Զոհը արդեն հայտնի է և թեթև խուճապի մեջ է։ Նրա մի քանի հարյուր միլիարդանոց կապիտալիզացիան օդում կախված է։ Կարծում եք՝ Ֆեյսբուքը պատահաբա՞ր է ցնցումների մեջ՝ չկարորաղանալով հիմնավոր իր ալգորիթմները, թե ինչու ենք մենք սկսել ավելի հաճախ տեսնել օտար գրառումներ։

Ի՞նչ է պատահել։ Պատահել է այն, որ Իլոն Մասկը աչք (և ձեռք) է դրել աշխարհի գլխավոր սոցիալական ցանցի վրա։

Նա  ստեղծում է իր  սոցիալական ցանցը՝ ունենալով գլխավոր մրցակցային առավելությունը՝ ինֆորմացիայի արագ, համարյա ակնթարթային փոխանցում, որն ապահովվելու է ցածր ուղեծրային տիեզերքից։

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում և ինչ կա իրականում այս հանճարի մտքին։ Նա գրավում է քաղաքակրթության բոլոր հիմնական հանգույցները՝ ֆինանսներ, էներգետիկա, տրանսպորտ, տիեզերք, ինֆորմացիա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է կոռուպցիան Ֆինլանդիայում շատ ցածր. 5 պատճառ

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

Ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր ջուր՝ օգտագործելով այս երկու տարաները (նկար)

Սա ամենահաճախ հանդիպող տրամաբանական խնդիրներից է՝ ինչպես ստանալ ուղիղ 4 լիտր հեղուկ՝ օգտագործելով միայն 3 լիտրանոց և 5 լիտրանոց տարաները։

Ինչով է զբաղվում աշխարհի 7.6 մլրդ բնակչությունը (գծապատկեր)

Երկրագնդի բնակչության 26%-ը՝ մոտ 2 մլրդ մարդ, անչափահասներ են՝ աշխատունակ տարիքից փոքր։ Եվս 9%-ը թոշակառուներ են՝ 64 տարեկանից բարձր։