Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ովքեր են փոխարինել հրաժարական ներկայացրած նախարարներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:04 , 27 Ապրիլ 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ հրաժարական ներկայացրած նախարարների պարտականությունները դրվել են նախարարների առաջին տեղակալի պաշտոնակատարների վրա:

Մասնավորապես, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Քարամյանի վրա (հրաժարական է տվել Հրաչյա Ռոստոմյանը)։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են  նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի վրա (հրաժարական է տվել Լևոն Մկրտչյանը)։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի վրա (հրաժարական է տվել Դավիթ Լոքյանը)։

ՀՀ բնապահպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի վրա (հրաժարական է տվել Արծվիկ Մինասյանը)

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ