Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ովքեր են Հայաստանի խոշորագույն վարկատուները (բանկային վարկանիշ)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:04 , 12 Փետրվար 2016

B4B.am (Business for Business) լրատվական-վերլուծական պորտալը ներկայացնում է ՀՀ առևտրային բանկերի հերթական վարկանիշը՝ ըստ 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանց վարկային պորտֆելների մեծության։ Տվյալները վերցված են 21 առևտրային բանկերի՝ 2015թ. չորրորդ եռամսյակի միջանկյալ հաշվետվություններից։

Վարկային պորտֆել (հաճախորդներին տրված վարկեր և փոխառություններ)

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ 21 առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի և փոխառությունների ծավալը կազմել է 2 տրլն 123.9 մլրդ դրամ։ 2014թ. դեկտեմբերի 31-ի համեմատ (1 տարվա ընթացքում) բանկերի վարկային պորտֆելն աճել է 30.3 մլրդ դրամով կամ 1.5%-ով։

Նախորդ տարվա վերջի դրությամբ ամենամեծ վարկային պորտֆելն ունի «Ամերիաբանկը»՝ 304.4 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում «Արդշինբանկն» է՝ 274.9 մլրդ դրամ, երրորդում՝ «Հայբիզնեսբանկը»՝ 206 մլրդ դրամ։

Ամենից փոքր վարկային պորտֆելներն ունեն «ԲՏԱ-Հայաստան» բանկը (6.1 մլրդ դրամ) և «Մելլաթ բանկը» (5.4 մլրդ դրամ)։

Banker-varker-table

2015 թվականի ընթացքում բացարձակ մեծությամբ ամենից շատ աճել է «Արդշինբանկի» վարկային պորտֆելը (55 մլրդ դրամով), իսկ տոկոսային առումով՝ «Ինեկոբանկինը»՝ (43.1%-ով)։

 

Նշենք, որ ցանկի առաջին 5 տեղերը զբաղեցնող բանկերին, միասին վերցված, պատկանում է վարկային պորտֆելի կեսից ավելին՝ 54.1%-ը։

Banker-varker-graph

Տեսակարար կշիռների հաշվարկի և վարկերի ընդհանուր ծավալի մեջ «ՊրոԿրեդիտ» բանկի ցուցանիշները չեն հաշվարկվել, քանի որ դրանք արդեն արտացոլված են «Ինեկոբանկի» ցուցանիշներում («Ինեկոբանկի» կողմից «ՊրոԿրեդիտ» բանկի ձեռքբերման արդյունքում)։

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ հրապարակումները

Որքան կապիտալ ունեն հայկական բանկերը,

ՀՀ առևտրային բանկերի շահույթն ու շահութաբերությունը (վարկանիշ),

Քանի այցելու ունեն ՀՀ բանկերի կայքերը (վարկանիշ):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: