Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ովքեր արտակարգ դրության ժամանակ կարող են մուտք գործել և լքել երկիրը

Վերադարձ լուրերի բաժին

21:04 , 16 Մարտ 2020

ՀՀ կառավարությունը 30 օրով արտակարգ դրություն հայտարարեց և սահմանեց, թե կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ովքեր կարող են մուտք գործել և ցամաքային ճանապարհով լքել Հայաստանի Հանրապետությունը: «Անցակետով թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց և նրանց ուղեկցողների, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձնանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք»,- նշվել է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, թե որ անձանց մուտքն է արգելվում ՀՀ տարածք: «Արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այս կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները»,- ասաց նախարար Բադասյանը:

Արդարադատության նախարարը հավելեց, որ ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ՝ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և, եթե սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: «Պետական եկամուտների կոմիտեի կողմից, պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց մասնակի խմբաքանակների արտահանումը ՀՀ-ից դուրս, այդ թվում ԵԱՏՄ երկրների, կամ ներմուծումը Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Արդարադատության նախարարը՝ պարզաբանելով, որ ներմուծումներն ու արտահանումները բնականոն հունով շարունակվելու են, բայց պարետի որոշմամբ առանձին ապրանքատեսակների մասով կարող են սահմանափակումներ կիրառվել, որը պետք է իրականացվի ՊԵԿ-ի կողմից:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: