Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ովքե՞ր են կանգնած փոքր և միջին բիզնեսի կողքին

Վերադարձ լուրերի բաժին

Համավարակի հետ կապված իրավիճակն առաջին հերթին բացասաբար անդրադարձավ տնտեսության մի շարք ճյուղերի վրա՝ ծավալների կտրուկ անկումից մինչև աշխատատեղերի կրճատում։ Այդ իսկ պատճառով փորձել ենք ուսումնասիրել այս օրերին բիզնեսի համար լավագույն օգտակար առաջարկներն ու աջակցության ծրագրերը, որոնք կօգնեն հնարավորինս անցնցում հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Ծրագրերը բազմազան են ՝ արագ վարկերից մինչև մասնագիտական վեբինարներ ու անվճար գործիքներ, որոնք անհրաժեշտ են բիզնես պրոդուկտների առաջ մղման համար։

Այս անդրադարձի շրջանակում առանձնացրել ենք բիզնեսի աջակցության 10 լավագույն առաջարկներն ու գործիքները․

1. Փոքր բիզնեսի աջակցության տարբեր ծրագրեր է մշակել ՀՀ կառավարությունը։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն, օրինակ նախատեսում է միանվագ դրամաշնորհի տրամադրմամբ օժանդակել միկրոձեռնարկատերերին: Աջակցությունը միանվագ է՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով։ Կառավարության հակաճգնաժամային աջակցության բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

2. Այս օրերին բիզնեսի շարունակական աշխատանքը ապահովելու համար շատ կարևոր է արագ ու հարմարավետ պայմաններով վարկային միջոցների ներգրավման հնարավորությունը։ Մենք ուսումնասիրեցինք նաև դաշտում առկա բիզնեսի վարկային առաջարկները և առանձնացրել ենք Ամերիաբանկի առցանց վարկավորման հարթակը, որի միջոցով դիմելով բանկ՝ կարելի է ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող օնլայն վարկեր փոքր և միջին բիզնեսի համար։ Քայլերը պարզ են․ պետք է գրանցվել հարթակում, ընտրել ՓՄՁ վարկավորման տեսակը, նշել վարկի արժույթն ու գումարի չափը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում։

Եթե բիզնեսի առաջ մղման համար անհրաժեշտ է 10 մլն ՀՀ դրամից ավելի գումար, ապա Բանկն այս դեպքում ևս հնարավորություն է ընձեռում դիմելու օնլայն և հետևելու դիմումի ընթացքին։ Նույն հարթակի միջոցով նաև հնարավոր է օնլայն եղանակով Ամերիաբանկ տեղափոխել այլ ֆինանսական կազմակերպություններում գործող մինչև 10 մլն ՀՀ դրամ բիզնես վարկը։

3. Ինչպե՞ս փոխել բիզնես մոդելը, ինչպե՞ս ներգրավել նոր հաճախորդներ, ինչպե՞ս օգտագործել ժամանակակից առցանց գործիքները: Այս մասին հունիսի 28-ին «Առաջատարների ժամանակը» թեմայով անվճար վեբինարի ընթացքում կպատմի գործարար Այազ Շաբուտդինովը: Գրանցվելու համար կարող եք այցելել այստեղ:

4. Այսօր դժվար է պատկերացնել բիզնես պրոդուկտների առաջ մղումն ու բիզնեսի կայացումն ընդհանրապես առանց մարքեթինգային և սոցիալական ցանցերի վերաբերյալ բավարար հմտությունների։ GOLD SMM 2020 օնլայն դասընթացը լավ հնարավորություն է՝ հասկանալու սոցցանցերի դերը մարքեթինգում, տիրապետելու SMM մասնագետին անհրաժեշտ բոլոր հմտություններին և գործիքակազմին, կազմակերպելու ընկերության բրենդի առաջխաղացումը սոցիալական ցանցերում։ Օնլայն դասընթացը վարում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այն տեղի կունենա օգոստոսի 3-ին։ Մանրամասները այստեղ:

5. Մեր օրերում շատ կարևոր է առցանց եղանակով բիզնեսի ճիշտ ներկայացումը։ Այդպիսի հնարավորություն է ընձեռում UCRAFT հարթակը, որտեղ գրանցվելով կարող եք ստեղծել ձեր նորաոճ և բազմաֆունկցիոնալ ինտերնետային բիզնես կայքը, ունենալ բացարձակապես անվճար տրամադրվող ինտերնետ էքվայրինգ (vPOS), և Ամերիաբանկի միջոցով ստանալ հաճախորդների օնլայն վճարումները անվտանգ և ակնթարթորեն։ vPOS -ի հայտը կարող եք լրացնել այստեղ ։

6. Բիզնեսի համար լավ առաջարկ ունի նաև https://www.renderforest.com/ հայկական կայքը։ Բիզնեսը զարգացնելու համար այսօր անհրաժեշտ է կատարել մի շարք մարքեթինգային քայլեր և հանդես գալ պրոֆեսիոնալ կերպով՝ ներկայացնելով ձեր առաջարկները։ Կայքի միջոցով կարող եք մատչելի տարբերակներով ինքնուրույն պատրաստել մի շարք հոլովակներ, որոնք կօգնեն ավելացնել ձեր վաճառքները։ Հարթակը պարզ է, հեշտ օգտագործման համար և չի պահանջում հավելյալ տեխնիկական գիտելիքներ և հմտություն:

7. Հեռահաղորդակցության օպերատորները ևս անմասն չեն մնացել բիզնեսի աջակցության գործիքներ ներկայացնելուց: Վիվա-ՄՏՍ ընկերությունը ներդրել է «+Meeting» ծառայությունը, որը նախատեսված է «Zoom» և «Skype» հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և այլ վիրտուալ շփումների համար: Ծառայությունը հասանելի է և ավտոմատ ակտիվացված է Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y» և «Z» փաթեթների բաժանորդների համար: Մինչև 30.06.2020թ. ներառյալ, ծառայության միջոցով նշված հավելվածներն օգտագործելիս փաթեթների շրջանակում տրամադրվող ինտերնետի մեգաբայթերը չեն սպառվում: «Բիլայն» օպերատորը ներկայացնում է https://incubator.beeline.am/ հարթակը: Այն լավ հնարավորություն է ստարտափների համար: «Յուքոմն» էլ ստեղծել է https://ucloudspace.am/ պորտալը, որը նույնպես կարող է շատ օգտակար լինել ստարտափների համար՝ զարգացնելու իրենց ամպային ծառայությունները և օգտվելու cloud տեխնոլոգիաներից:

8. «Բիզնեսի հաջողության գրավականները պրակտիկ գործարարի կողմից»․ ևս մի շատ հետաքրքրիր թեմայով քննարկում բիզնես ոլորտի համար։ Ինչպե՞ս ստեղծել տարբերվող և աշխատող բիզնես մոդել հեռահաղորդակցության ոլորտում, որո՞նք են բիզնեսի հաջողության գրավականները, ի՞նչ է նշանակում բիզնեսի հանդեպ կիրք և ո՞րն է վերջինիս դրական ազդեցությունը։ Իր փորձն ու գիտելիքն է կիսելու «Fnet» և «Media Group» ընկերությունների հիմնադիր, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ Գևորգ Ենգիբարյանը։ Գրանցվելու համար անցեք հղումով:

9. http://www.isc.am/, www.smednc.am: Այս հարթակներում ներկայացված են ՓՄՁ ոլորտին ուղղված պետական աջակցության ծրագրերը: Ներդրումների աջակցության կենտրոնի (նախկին ՓՄՁ ԶԱԿ) հարթակներում ներկայացված են ուսուցումից մինչև օնլայն վեբինարների և ֆինանսական հասանելիության գործիքների մասին տեղեկությունները, բիզնես մոդելներ, ոլորտային ձեռնարկներ և այլ օժանդակ նյութեր:

10. Եւ վերջում, ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունները բավարար ժամանակ ունեն պատրաստվելու տարվա ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ Tech Week-ին։ Այն մեկշաբաթյա միջոցառում է, որը կմեկնարկի օգոստոսի 28-ին՝ միավորելով հայկական խոշոր ՏՏ իրադարձությունները մեկ վայրում: Ամենահայտնի հայկական ՏՏ ընկերություններն ու դեմքերը կհանդիպեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ քննարկելու հայ տեխնոլոգիական մտքի նոր հորիզոնները։ Tech Week-ը բիզնեսը զարգացնելու, նոր առաջարկներին ծանոթանալու և կապեր հաստատելու լավ հնարավորություն է։

Ահա բիզնեսի աջակցության գործիքների և ծրագրերի բազմազանությունից մեր կարծիքով լավագույն 10-ը։ Միջազգային խոշոր ֆինանսական կառույցները, օտարերկրյա պետությունների զարգացման գործակալությունները և ներկայացուցչությունները նույնպես Հայաստանում իրականացնում են գյուղատնտեսության, ՓՄՁ զարգացման և ոլորտային թիրախային աջակցության ծրագրեր: Այնպես որ, կարծում ենք առկա են բավարար առաջարկներ ու հնարավորություններ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ հաղթահարելու և ձեր բիզնեսը զարգացնելու համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: