Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ոստիկանությունը հորդորում է Varkov.am-ից տուժածներին դիմել իրենց

Վերադարձ լուրերի բաժին

12:37 , 22 Հունիս 2018

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Հետքին» հայտնել է, որ Varkov.am վարկային միջնորդ հանդիսացող ընկերության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

«Հունիսի 21-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել՝ նշելով, որ Varkov.am ընկերւթյան աշխատակցի հետ այցելել է տեխնիկայի խանութ, ձեռք բերել ապրանք և հանձնել ընկերության աշխատակցին, ով դրա դիմաց խոստացել է վճարել կանխիկ գումար, սակայն խաբեությամբ տիրացել է, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր»,- հայտնել է Ջանոյանը։

Varkov.am-ից տուժած բոլոր քաղաքացիներին ոստիկանությունը հորդորում է դիմել ոստիկանություն։

Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր Varkov.am ընկերության մասին, որը միջնորդում է, որ վարկային վատ պատմություն ունեցող անձիք բանկերում կենցաղային տեխնիկայի կամ շինանյութի ապառիկ ձևակերպեն, որից հետո քաղաքացիներից վերցնում է նրանց պատկանող ապրանքը՝ խոստանալով դրա դիմաց վճարել տվյալ ապրանքի գնի 65 տոկոսը, սակայն չի վճարում։

Մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացված գործարքներն են.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%