Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ոստիկանությունը «Հայփոստին» կվճարի 350.7 մլն դրամ

Վերադարձ լուրերի բաժին

10:30 , 23 Հունիս 2017

ՀՀ ոստիկանությունն այս տարի փոստային ծառայությունների համար «Հայփոստին» կվճարի 350 մլն 728 հազար 300 դրամ։ Այս մասին գրում է 168.am-ը՝ հղում անելով ՀՀ կառավարության կայքին։

Այս գումարի առյուծի բաժինը, ըստ ամենայնի, Ճանապարհային ոստիկանությանն է պատկանում։ Երթևեկության կանոնների խախտման դեպքերում կազմվող վարչական ակտերի թիվը տարեկան գերազանցում է 500 հազարը։ Այս ակտերը հասցեատերերին ուղարկվում են փոստով և, բնական է, որ փոստային ծառայության գումարն էլ պետք է այդքան հսկայական լինի։

Հիշեցնենք, որ այս տարի փետրվարին կառավարությունը հաստատեց ՃՈ նոր հայեցակարգը, որով նախատեսվում է նաև համակարգային փոփոխություններ իրականացնել և կրճատել քաղաքացիների ծանուցումների համար ծախսվող գումարները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը

ՀՀ արտահանողներն ու արտադրողներն ապրանքները ռուսական սուպերմարկետներին կմատակարարեն առանց միջնորդների. Արտակ Շաբոյան

«Այսօրվա դրությամբ որոշ արտահանողներ արդեն իսկ ռուսական սուպերմարկետների հետ առանց միջնորդների համագործակցում են, սակայն անհրաժեշտ է այնպես անել, որ նրանց թիվը մեծանա