Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ոչ ռեզիդենտների դրամային ավանդները կրկնապատկվել են

Վերադարձ լուրերի բաժին

09:03 , 26 Դեկտեմբեր 2016

ՀՀ առևտրային բանկերի ավանդները 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում զգալի աճ են գրանցել։ Կենտրոնական բանկի տվյալներով, առևտրային բանկերի ավանդները (որոնց մեջ մտնում են և՛ ցպահանջ հաշիվները, և՛ ժամկետային ավանդները) 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 2 տրիլիոն 175.7 մլրդ դրամ։ 2015 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ այդ ցուցանիշը 1 տրիլիոն 951.1 մլրդ դրամ էր։ Այսինքն, հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում բանկային համակարգի ավանդներն աճել են 224.6 մլրդ դրամով կամ 11.2%-ով։

Ընդ որում, միայն հոկտեմբերի ընթացքում ավանդների ծավալն աճել է 64.4 մլրդ դրամով։

ԿԲ տվյալներից երևում է, որ ավանդների աճը տեղի է ունեցել հիմնականում ՀՀ դրամով ավանդների ավելացման հաշվին։

Այսպես, դրամային ավանդների ծավալը 2015 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 171.6 մլրդ դրամով կամ 25.2%-ով, իսկ արտարժութային ավանդներինը՝ շուրջ 53 մլրդ դրամով կամ 4%-ով։

Չնայած դրամային ավանդների առաջանցիկ աճին՝ դրանց ծավալը շարունակում է զգալիորեն զիջել արտարժութային ավանդներին։ Արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 1 տրիլիոն 410.2 մլրդ դրամ, դրամային ավանդներինը՝ 765.5 մլրդ դրամ (66.8%-ը 33.2%-ի դիմաց)։

avand

Եթե ավանդների փոփոխությունը դիտարկենք ըստ ռեզիդենտության, ապա ոչ ռեզիդենտների ավանդների տոկոսային աճն ավելի մեծ է։

Այսպես, ՀՀ ռեզիդենտների ավանդների ծավալը 2016 թվականի հունվար-հոկտեմբերի կտրվածքով աճել է  165.2 մլրդ դրամով կամ 11%-ով և հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել 1 տրիլիոն 667 մլրդ դրամ։

Ոչ ռեզիդենտները ավանդները նույն ժամանակահատվածում աճել են 59.4 մլրդ դրամով կամ 13.2%-ով և կազմել 508.7 մլրդ դրամ։

Ուշագրավն այն է, որ ոչ ռեզիդենտների ավանդների աճը գրանցվել է միայն դրամային ավանդների գծով։ Տարվա սկզբի համեմատ՝ ոչ ռեզիդենտների դրամային ավանդները կրկնապատկվել են՝ 57.8 մլրդ դրամից հասնելով 121.5 մլրդ դրամի։ Իսկ արտարժութային ավանդների ծավալը հակառակը՝ նվազել է 4.3 մլրդ դրամով կամ 1.1%-ով և կազմել 387.2 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: