Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ոչ մի e-mail աշխատանքից հետո

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

22:11 , 30 Մայիս 2016

Ոչինչ չի կարող այնպես փչացնել ընտանեկան ուիքենդը կամ արձակուրդը, ինչպես աշխատավայրից ստացած էլեկտրոնային նամակը։ Անգամ այն դեպքում, երբ նամակում նշված հանձնարարությունը պետք է կատարել ոչ թե այդ պահին, այլ երկուշաբթի օրը, աշխատանքային առօրյայի այդպիսի «ներխուժումը» կարող է ի չիք դարձնել սեփական ձեռքերով խորոված անելուց ստացած հաճույքը։

Դրա համար էլ Ֆրանսիան, որն արդեն իսկ հայտնի է աշխատողներին տարվա մեջ 30 օր հանգիստ և ամբողջությամբ վճարվող 16 շաբաթյա ընտանեկան արձակուրդ տալով, մեկ քայլ առաջ է արել՝ իր նոր օրենքով, որը պատկերավոր կարելի է անվանել «անջատվելու իրավունք»:

Այժմ Ֆրանսիայում 50 և ավելի աշխատակից ունեցող ընկերության ղեկավարությունը աշխատանքային օրվա ավարտից հետո չի կարող աշխատակիցներին էլեկտրոնային նամակ ուղարկել։

Օրենսդրական այս փոփոխության հիմնավորումն այն է, որ թվային այս ժամանակաշրջանում մարդկանց համար չափազանց դժվար է ամբողջությամբ կտրվել աշխատանքի վայրից։ Այլ կերպ ասած, նոր օրենքը թույլ է տալիս հանգիստ և լիարժեք վայելել ազատ ժամանակը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը սրճարանում որոշել է 20 մլն ռուբլու բիթքոյն գնել և զրկվել է փողերից

Անհայտ անձինք կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց վերցրել են 20 մլն ռուբլի և անհետացել։

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]