Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ոչ միայն ՀԴՄ կտրոնով

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը գրում է.

«Արդյո՞ք պետք է կառավարությունը այդքան կարևորի ՀԴՄ կտրոնների տրամադրումը կամ ինչպես արդյունավետ պայքարել ստվերի դեմ:

Այո՛, ՀԴՄ-ի կտրոնների համատարած տրամադրումը (շրջանառության համատարած հաշվառումը) բոլոր չափի կազմակերպություններում առանցքային գործիքներից մեկն է ստվերի դեմ շղթայական ռեակցիայով պայքարելու համար։ Սակայն դա միայն «մտրակն» է։ Կա նաև «բլիթ»՝ նկատի ունեմ ՀՕ 258-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի 5% դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկը այսպես կոչված «փաստաթղթավորված ձեռքբերումների» դեպքում հնարավոր է նվազեցնել բայց ոչ պակաս քան հարկման բազայի 1.5%-ի չափով։ Այլ կերպ ասած՝ կա «մտրակի և բլիթի» մեխանիզմ, բայց այն չի աշխատում այնպես, ինչպես շատերը կցանկանային և դեռևս շատ գործարարներ նախընտրում են 5% դրույքաչափով աշխատել, ավելին, որպեսզի քիչ շրջհարկ վճարեն կամ շրջհարկի շեմը չգերազանցեն, հրաժարվում են նաև հաշիվ ապրանքագրեր/հարկային հաշիվներ ընդունել իրենց մատակարարներից։

Ժամանակն է, որ «մտրակի և բլիթի» մեխանիզմը փոխել «մտրակի-բլիթի-կոմունիկացիայի-տեխնոլոգիայի» մեխանիզմով։ Օրինակ՝ մեր գործարար հանրությունում տարածված կարծիք է, որ շրջանառության հարկի համակարգը հարկային բեռի առումով ավելի բարենպաստ է, քան ընդհանուր համակարգը (ԱԱՀ-ով, շահութահարկով)։ Այնինչ, հաշվարկները ցույց են տալիս, որ, օրինակ՝ առևտրի ոլորտում դա այդքան էլ ձեռնտու չի։ Դիցուք, խանութ-ՍՊԸ-ի օրական շրջանառությունը 300,000 դրամ է:

b4b.am
Տարբերակ 1. Աշխատում է 100% մաքուր դաշտում՝ շրջհարկի 5% դրույքաչափով։

Տարբերակ 2. Աշխատում է 100% մաքուր դաշտում՝ շրջհարկը նվազեցնում է և վճարում է հարկման բազայի 1.5%-ի չափով։

Տարբերակ 3. Ցույց է տալիս միայն շրջանառության 20%-ը։

Տարբերակ 4. Աշխատում է 100% մաքուր դաշտում՝ ընդհանուր հարկման համակարգում։

Հարց է առաջանում, եթե մաքուր դաշտում աշխատելու դեպքում 2-րդ, 4-րդ տարբերակներն ամենաբարենպաստն են, ինչո՞ւ շատերը չեն օգտվում։ Պատասխան՝ (1) ինչպես ասացի կա թյուր կարծիք, որ շրջհարկի համակարգն ավելի բարենպաստ է և (2) տիպային ընկերությունը ստիպված է լինելու օգտվել հաշվապահական ծառայություններից, այնինչ, ժամանակակից տեխնոլոգիաները՝ հավելվածների, auto-filling-ի միջոցով թույլ է տալիս այդպիսի տրանսակցիոն ծախսերը կտրուկ նվազեցնել, հետևաբար կառավարությունը պետք է ակտիվ տեղեկատվական արշավներ իրականացնի և համապատասխան տեխնոլոգիաներ ներդնի տրանսակցիոն ծախսերը նվազեցնելու համար կամ տեխնիկական հնարավորություններ ստեղծի, որ մասնավոր ՏՏ ընկերությունները մտնեն այդ դաշտ։ Իսկ եթե մտրակի մեխանիզմը լավ չաշխատի, միշտ էլ տարբերակ (3)-ն է ձեռնտու լինելու։

Կա մեկ այլ լուծում էլ՝ ավելի ռադիկալ, շրջհարկի ռեժիմը վերացնել առևտրի ոլորտի համար և ընկերությունները ստիպված կլինեն իրենց մատակարարներից փաստաթղթավորված ձեռքբերում անելու, ավելին, դա կդառնա գնային մրցակցային առավելություն ձեռք բերելու միջոց»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վճարած շահութահարկի վերաբերյալ

Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:

Փոփոխություն «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի խորհդի անդամների կազմում

Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: