Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ողջ աշխարհում ոսկու պահանջարկը նվազում է. զեկույց

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:32 , 03 Օգոստոս 2017

Ոսկու համաշխարհային պահանջարկը 2017թ. առաջին կեսին նվազել է տարեկան արտահայտությամբ 14 տոկոսով՝ մինչև 2004 տոննա։ Պատճառը բորսային ներդրումային հիմնադրամներ այդ թանկարժեք մետաղի հոսքի կրճատումն է, ասվում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 3-ին։

Այս տարվա երկրորդ կեսին պահանջարկը կրճատվել է 10 տոկոսով՝ մինչև 953.4 տոննա։ Ընդ որում՝ ոսկու շուկայում առաջարկը նվազել է 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով՝ մինչև 1066 տոննա։

Երկրների կենտրոնական բանկերը շարունակում են գնել այդ թանկարժեք մետաղը, սակայն ավելի համեստ տեմպերով, քան վերջին տարիներին։ 2017թ. երկրորդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ նրանք գնումներն ավելացրել են 20 տոկոսով՝ մինչև 94 տոննա, ասվում է WGC-ի զեկույցում։

Ապրիլին ոսկու գինը հասել էր առավելագույնին՝ սկսած 2016 թվականի նոյեմբերից՝ կապված Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության ուժգնացման հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: