Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ո՞ր ՓՄՁ-ները կարող են օգտվել պետական աջակցությունից

Վերադարձ լուրերի բաժին

23:35 , 27 Մարտ 2020

Հայաստանում մի քանի ոլորտներում գործունեություն ծավալող փոքր ու միջին ձեռնարկությունները կարող են ստանալ պետության աջակցությունը, եթե ունեն բարվոք վարկային ու հարկային պատմություն և բավարարում են մի քանի այլ պահանջների:

«Մշակվել է միջոցառում, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն շրջանառութուն, կարող են դիմել վարկ ստանալու: Կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները: Սրանք այն ոլորտներն են, որ առաջին հարվածն են կրում և ամենախոցելի են տվյալ իրավիճակում: Գոյություն ունի պահանջ, որ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն: Անձնական երաշխավորություն կարող է տրամադրել ընկերության սեփականտերը կամ կառավարմանը մասնակող որևիցե անդամ»,-ասել է նա:

Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն 24 ամիսը՝ կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն` առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը: Սա ուղղված է փոքր կազմակերպություններին` այդ թվում զբոսաշրջության ոլորտի: Ստացվող վարկի առավելագույն չափը պետք է լինի 50 մլն դրամ, բայց ոչ ավելին, քան տնտեսավարողի 2019-ի շրջանառության 10 տոկոսը: Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար` ոչ ավելի, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:

Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ

Մեխանիզմները մշակել և ներկայացրել է ՊԵԿ-ը:

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։