Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ո՞ր պատժամիջոցներն են չեղյալ հայտարարվել Իրանի նկատմամբ և ինչ է դա նշանակում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

18:12 , 22 Հունվար 2016

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը օրերս հայտարարեցին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման մասին։

Իսկ, մասնավորապես, ո՞ր պատժամիջոցներն են չեղյալ հայտարարվել, և ինչ հնարավորություններ է ստացել Իրանը, որից զրկված էր դեռևս 10 օր առաջ։

Նախ, Եվրամիությունը հանել է Թեհանի հետ ֆինանսական հաղորդակցության արգելքը։ Սա նշանակում է, որ իրանական բանկերը կարող են ներկայացուցչություններ բացել ԵՄ երկրներում, իսկ եվրոպական բանկերը՝ Իրանում։ Իրանցիները կրկին կարող են օգտվել SWIFT միջազգային համակարգից։ Բացի այդ, հանվել են այդ երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում ներդրված սահմանափակումները։

Եվրամիությունը չեղյալ է հայտարարել նաև Իրանից նավթի և նավթամթերքների ներմուծման արգելքը, որն ուժի մեջ էր մտել 2012-ին։ Հանվել է նաև Իրանին նավթային ոլորտի համար նախատեսված սարքավորումների և տեխնոգիաների մատակարարման արգելքը։ Թույլատրվել է ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում։ Այժմ հնարավոր է նաև նավթի տեղափոխման համար նախատեսված տանկերներ վաճառել Իրանին։ ԱՄՆ-ը նույնպես հանել է նմանատիպ ֆինանսական և առևտրային սահմանափակումները։ Թույլատրվել է նաև ամերիկյան մարդատար օդանավեր վաճառել Իրանին։ Ընդ որում, օդանավերի մատակարարումը թույլատրվել է նաև ԵՄ երկրներից, իսկ Թեհրանն արդեն հայտարարել է Airbus և Boeing ինքնաթիռներ գնելու ցանկության մասին։ Բացի այդ, ապասառեցվել են Իրանի արտասահմանյան միջոցները, որոնք արգելափակվել են մի քանի տարի առաջ։

Դրանք, մասնավորապես, Իրանի Կենտրոնական բանկի միջոցներն են (ավելի քան 20 մլրդ դոլար) և նավթի վաճառքից ստացված եկամուտները։ Ընդհանուր առմամբ, 100 միլիարդ դոլարի միջոցներ կրկին հասանելի կդառնան Իրանի համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: