Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ո՞ր միկրոձեռնարկություններն են 10-րդ միջոցառման շահառու

Վերադարձ լուրերի բաժին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումից օգտվելու համար մայիսի 7-ի դրությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեին դիմել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող 3762 տնտեսավարող, որոնք պետության կողմից ստացել են 219 միլիոն 457 հազար 593 դրամի չափով միանվագ աջակցություն։ Այդ մասին հայտնել է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը։

«Միջոցառման նպատակը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներին աջակցություն տրամադրելն է։ Կան չափորոշիչներ և պայմաններ, որոնց պետք է տվյալ անձինք բավարարեն, որպեսզի հանդիսանան այդ միջոցառման շահառու։ Միջոցառման շահառուներ կարող են լինել այն անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կամ 2019 թվականին «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքի համաձայն որպես ինքնազբաղված անձինք ունեցել են հարկերից ազատման արտոնագիր։ Միաժամանակ, կա շահառուների ևս մեկ կատեգորիա՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք 2019 թվականին հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր. նրանք նույնպես կարող են այս միջոցառման շրջանակներում ստանալ աջակցություն»,- ասաց Մանուկյանը։

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ՊԵԿ-ն այդ չափանիշների հիման վրա առանձնացրել է շահառուների քանակը և բոլորին ծանուցել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

«Ընդհանուր շահառուների թվաքանակը 5725-ն է։ Տվյալ քաղաքացիների անձնական էջին արդեն ծանուցումները ուղարկվել են, որ իրենք համարվում են 10-րդ միջոցառման շահառու։ Ծանուցումը ստանալուց հետո քաղաքացիները պետք է ներկայացնեն դիմում այդ աջակցությունը ստանալու համար»,- նշեց Մանուկյանը, հավելելով, որ այն անձինք, ովքեր ծանուցումը ստացել են, էլեկտրոնային եղանակով կարող են դիմում ներկայացնել մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ։

Մանուկյանի խոսքով՝ քաղաքացիները պետք է մուտք գործեն հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ընտրեն դիմումը ու այնտեղ ներկայացնեն տվյալները ՝ բանկի հաշվեհամարը և բանկը, իսկ եթե չունեն հաշվեհամար պարտավոր են իրենց անձնագրի տվյալները ներկայացնել, որպեսզի համապատասխան փոխանցումները կատարվեն. դրամային փոխանցումը կկատարվի ՎՏԲ բանկին և քաղաքացին կարող է մոտենալ ցանկացած մասնաճյուղի։

«Աջակցության չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների համար հիմք է վերցվում 2020 թվականի առաջին եռամսյակի կատարված աշխատաքների իրացման շրջանառության 10 տոկոսը, բայց ոչ պակաս 10 հազար դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136 հազար դրամը։

Այն միկրոձեռնարկատիրական սուբյեկտները, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք են, աջակցություն կստանան միանվագ նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ։

Եթե տնտեսավարողները «Հսկիչ դրամարկղային մեքենայի ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ներկայացրել էին ՀԴՄ-ներ ձեռք բերելու հայտ, սակայն 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ դեռևս չեն ստացել դրանք և ՊԵԿ տեղեկատվական համակարգում ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ չունեն, լրացուցիչ կտրամադրվի նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ աջակցություն 68 հազար դրամի չափով»,- եզրափակեց Մանուկյանը։

EconoMood

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած: