Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ո՞ր բանկային քարտերն են նախընտրում Հայաստանի բնակիչները

Վերադարձ լուրերի բաժին

Բանկային քարտերը աստիճանաբար դառնում են մեր առօրյայի անբաժանելի մաս՝ աստիճանաբար փոխարինելով ավանդական թղթադրամները։ ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ 2020 թվականի մայիսին հայաստանյան բանկերի թողարկած՝ շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը գերազանցել է 2.4 միլիոնը։ Դա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու բաժին է ընկնում միջինում մեկ բանկային քարտ։ Իսկ որո՞նք են ամենատարածված քարտերը հայաստանցիների շրջանում։

Ինչպես տեսնում եք Գծապատկեր 1-ում, ամենատարածվածը Visa Card-ն է։ Այս տեսակի քարտերի քանակը 1 մլն 41 հազար 60 հատ է, ինչը շրջանառության մեջ գտնվող քարտերի մոտ 43%-ն է։
b4b.am

Հաջորդ ամենատարածվածը ԱրՔա-ն է (Armenian Card): Այս տարվա մայիսին շրջանառության մեջ գտնվող քարտերի մոտ 30%-ը ԱրՔա է (722 հազար 423 հատ)։

Ամենատարածված քարտերի եռյակը եզրափակում է MasterCard-ը՝ 615 հազար 676 հատ։American Express-ը ունի սահմանափակ պահանջարկ՝ 10 հազար 454 քարտ։ Վերջին տարիներին այս թիվը գրեթե չի աճում։ Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում դեռևս ոչ բոլոր վայրերում է հնարավոր օգտագործել AmEx: Մնացած 37 հազար 783-ը այլ տեսակի քարտեր են։

Ինչպես է փոխվել քարտերի թիվը
Ինչպես նշեցինք հոդվածի սկզբում, վերջին տարիներին հայկական բանկերի կողմից թողարկված շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը կայուն աճում է։

Եթե 2017 թվականի դեկտեմբերին քարտերի թիվը մոտավորապես 1.7 միլիոն էր, 2018 թվականի դեկտեմբերին գերազանցեց 2 միլիոնը, 2019 թվականի դեկտեմբերին մոտեցավ 2.4 միլիոնի սահմանագծին։
Վերջին մեկուկես տարում՝ 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի մայիս, շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվն ավելացել է մոտ 20%-ով կամ 403.3 հազարով։
b4b.am_cards_Chart2

Ընդ որում, բավականին հետաքրքիր է այս տարվա առաջին ամիսների դինամիկան։ Հունվար-մարտ ամիսներին քարտերի թիվն ավելացել էր մոտ 70 հազարով և հասել 2 մլն 460 հազարի։

Սակայն ապրիլ և մայիս ամիսներին քարտերի ընդհանուր թիվը նվազել է։ Ըստ ամենայնի, դա պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներով, ինչի հետևանքով ժամկետը լրացած քարտերի տերերը պարզապես չեն այցելել բանկեր՝ նոր քարտ վերաթողարկելու համար։

Ասվածն անուղղակիորեն ապացուցում է նաև այն փաստը, որ ապրիլ-մայիսի նվազումը գրեթե ամբողջությամբ ԱրՔա քարտերի գծով է (այս քարտերի թիվը նվազել է 38 հազարով), որից օգտվում է մոտ 500 հազար թոշակառու։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել

2020 թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%: