Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից կնվազեցվի՝ 115 մլն-ից իջնելով 58,35 մլն դրամի

Վերադարձ լուրերի բաժին

19:48 , 15 Հունիս 2018

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով:

«Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսավարող սուբյեկտները շարունակում են ակն­հայտորեն թեր­հայ­տա­րա­րագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջա­նառության հարկի շեմին մոտե­նալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարա­գայում:

«Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի 1-ից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասել է Ֆինանսների նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։