Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շտիգենի և «Գրանդ Սպորտի» նախաձեռնությունն արժանացել է ՎԶԵԲ մրցանակի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

01:18 , 03 Մարտ 2019

«Շտիգեն» էներգետիկ համակարգերի առաջատար ընկերության և «Գրանդ Սպորտ» ՍՊԸ նախաձեռնությունն արժանացել է ՎԶԵԲ կողմից շնորհվող հեղինակավոր մրցանակի: Այդ մասին b4b.am-ին փոխանցեցին «Շտիգենի» գրասենյակից: Ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Գրանդ Սպորտ» ՍՊԸ-ն, որտեղ «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է տարածաշրջանի ամենախոշոր ջերմային կայանը, Հայաստանում էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի լավագույն ներդրումներ կատարած ընկերությունների շրջանում ճանաչվել է «Էներգոկրեդիտ 2019» խորագրով մրցանակաբաշխության հաղթող։ Մրցանակը շնորհվել է «Լավագույն ազդեցություն» անվանակարգում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից։

Տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային համակարգը տեղադրվել է ACBA Leasing -ի ֆինանսավորմամբ՝ Grand Sport համալիրում, European Bank for Reconstruction and Development (EBRD) ծրագրի շրջանակներում։ Շնորհակալություն այս եզակի ծրագրի իրագործմանն ավանդ ունեցող բոլոր գործընկերներին։

Երևանի «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրի տաք ջրի կարիքների սպասարկման համար Shtigen-ի կողմից կառուցված ջերմային կայանն ունի 1,5 ՄՎտ պիկային ջերմային հզորություն: Տեղադրված է 14,520 վակուումային խողովակ:

Նախագծի մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ http://bit.ly/2Ekqgk9 »:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]