Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: b4b.am-ն այդ մասին տեղեկացավ ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը խնդրում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում:
Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.
1. Եթե նշվում է բանկային հաշվեհամարը, ապա այն պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:
4. Անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայության համարանիշների (ՀԾՀ) վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելիս` ևս մեկ անգամ ստուգել դրանց ճշտությունը:
Դիտումներ 379
ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ:
Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին: