Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շվեյցարական Nestlе-ն ցանկանում է նվաճել ամերիկյան շուկան. FT

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:26 , 10 Հունվար 2017

Փորձագետների կարծիքով՝ շվեյցարական Nestlе ընկերության նոր ղեկավար Ուլֆ Մարկ Շնայդերի առաջ ծառացած նոր մարտահրավերներից մեկն ամերիկյան շուկայի նվաճումն է, գրում է The Financial Times-ը:

Նշվում է, որ Շնայդերը, որը նշանակվել էր աշխարհում ըմպելիքների ու սննդամթերքի արտադրության խոշորագույն ընկերության CEO, իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ է եղել 2017թ. հունվարի 1-ին:

Պարբերականը գրում է, որ Nestlе-ն առաջատար է սուրճի բիզնեսի համաշխարհային շուկայում: Նրա տաք ըմպելիքներն ամենահայտնին են աշխարհում, սակայն կա թույլ տեղ՝ ԱՄՆ-ն:

Ընկերության մարքեթոլոգ Պատրիս Բուլան հայտարարել է, որ իրենք ունեն «ԱՄՆ-ում ընդլայնվելու խոշոր պլան» մոտակա 3 տարում:

«Մենք ցանկանում ենք ընդլայնվել ու ճանաչված լինել»,- հավելել է նա:

ԱՄՆ-ում ընկերությունն ունի մի քանի լուրջ մրցակից, որոնցից մեկը JAB-ն է՝ գերմանացի միլիարդատերերի ներդրումային խումբը, որը գրեթե 30 մլրդ դոլար է ծախսել վերջին մի քանի տարում ԱՄՆ-ում «սուրճի կայսրություն» կառուցելու վրա, այդ թվում՝ 13.9 մլրդ դոլարով Keurig Green Mountain-ի ձեռքբերման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: