Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շվեյցարական Credit Suisse բանկի եվրոպական գրասենյակներում խուզարկություններ են անցկացվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:51 , 03 Ապրիլ 2017

Փարիզում, Լոնդոնում և Ամստերդամում շվեյցարական Credit Suisse բանկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվել: Խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 2 մարդ ու առգրավվել են արժեքավոր իրեր, այդ թվում՝ ոսկե սալիկներ ու կտավներ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով հոլանդական քննչական մարմիններին:

Գործակալության տվյալներով՝ Credit Suisse-ում հաստատել են, որ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի քննչական մարմինները դիմել են բանկին՝ հարցումներով, և որ բանկը համագործակցում է իշխանությունների հետ:

Հոլանդական քննչական մարմինները հայտնում են, որ հետաքննություն սկսելու համար առիթ է դարձել իշխանությունների ստացած տեղեկությունը Credit Suisse-ում առկա 55 հազար կասկածելի հաշվեհամարների մասին, որոնց կարող են օգտագործվել հարկերի վճարումից խուսափելու նպատակով, հայտնում է TASS-ը:

Իր հերթին, Ավստրալիայի եկամուտների ու ֆինանսական օպերացիաների հարցերով նախարար Քելլի Օ’Դուայերը հայտարարել է, որ երկրի քննչական մարմինները հետաքննում են տեղեկությունն այն մասին, որ 340 ավստրալացի շվեյցարական բանկում բացել է անանուն հաշվեհամար: Նրա կարծիքով՝ դա արվել է, որպեսզի թաքցվի դրանց սեփականատերերի ինքնությունը:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Credit Suisse-ին տուգանել էին 5.28 մլրդ դոլարով: Ֆինանսական հաստատությունը համաձայնել էր գործարքի գնալ իշխանությունների հետ, որպեսզի կարգավորի արժեթղթերի վաճառքի հետ կապված դժգոհությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։