Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շվեյցարական Credit Suisse բանկը 6.5 հազար աշխատակցի կկրճատի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

20:01 , 16 Փետրվար 2017

Աշխարհում մասնավոր խոշորագույն բանկերից մեկը՝ շվեյցարական Credit Suisse-ը, 2017թ. կկրճատի ավելի քան 6.5 հազար աշխատակցի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Տիջան Տիամին։

Նման որոշում կայացվել է բանկի տարեկան հաշվետվությունից հետո, որի համաձայն՝ ընկերությունը 2016թ. ստացել է զուտ վնաս՝ 2.44 մլրդ դոլարի չափով։

«Ներկայումս մենք լավ նորություններ ունենք աճի և եկամուտների ստացման համար այն շուկայական որոշումներից, որոնք կայացրել ենք 2016թ., իրավիճակը մեկնաբանել է Տիամը։

Credit Suisse-ում չեն մեկնաբանել, թե որ երկրներում տեղի կունենան հավելյալ կրճատումները, սակայն ասել են, որ աշխատանքից ազատումները կառնչվեն կապալառուներին, խորհրդատուներին ու բանկի շարքային աշխատակիցներին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն այլևս ԵՄ օֆշորային ցուցակում չէ

Եվրամիության խորհուրդը բարձր է գնահատել մեր երկրի հարկային բարեփոխումները և Հայաստանը բացառել է ցուցակից:

Իլոն Մասկը հորդորում է լքել Ֆեյսբուքը

Տեսլայի հիմնադիր-սեփականատեր միլիարդատիրոջ կարծիքով՝ Ֆեյսբուքն արդեն հնացած պատմություն է: