Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շուտով կիմանանք, թե որ ոլորտում ստվերը ինչ ծավալներ ունի

Վերադարձ լուրերի բաժին

15:18 , 23 Օգոստոս 2018

Ի՞նչ կշիռ ունի Հայաստանի ստվերային տնտեսությունը։ Սա չափազանց կարևոր հարց է՝ տնտեսական քաղաքականություն իրականացնելու համար, մանավանդ այս փուլում։ Տնտեսության իրական պատկերն ու պոտենցիալը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն այն, թե ստվերը ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում, այլ պետք է գնահատել, թե որքան է ստվերը՝ ըստ առանձին ոլորտների, և ստվերի վերացումը որքանով կնպաստի հարկային մուտքերի աճին։

Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ՊԵԿ-ը ներքին ռեսուրսներով ձևավորել է աշխատանքային խումբ, որը ոլորտային ստվերի գնահատում կիրականացնի:

«Մենք մեր ներքին ռեսուրսներով աշխատանքային խումբ ենք ձևավորել և առաջին անգամ ոլորտային ստվեր ենք գնահատում: Այս պահին չեմ  կարող թիվ հնչեցնել, թե Հայաստանում ստվերը որքան է: Հանրությունը կիմանա այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք: Աշխատանքային խումբն առաջին անգամ այդպիսի գնահատական պետք է տա»,- ասել է Դավիթ Անանյանը:

Անանյանի խոսքով, այս պահին աշխատանքային խումբը քննարկում է, թե ինչ մեթոդաբանությամբ  պետք է ոլորտային ստվերի գնահատականը տան, որից հետո պետք է որոշվեն տեղեկատվական աղբյուրները, որտեղից պետք է տեղեկություններ ստանան, դրանից հետո տեղեկատվությունը պետք է ստացվի, մշակվի, ինչից հետո միայն որոշակի ուրվագծեր կնշմարվեն։ »,- ընդգծեց Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում (և այլ երկրներում) ստվերի վերաբերյալ ամենթարմ հետազոտությունը հրապարակվել էր այս տարվա սկզբին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից  (ԱՄՀ -IMF)։

Հետազոտության մեջ գնահատված էին 158 երկրների ստվերային տնտեսությունները՝ 1991-2015թթ. ժամանակահատվածի ընթացքում։

ԱՄՀ հետազոտության հեղինակները Հայաստանի ստվերային տնտեսությունը 2015 թվականին գնահատել էին 35.96%-ի չափով (զեկույցի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։

Shadow1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը»,- Նիկոլ Փաշինյան

«Երևի թե, հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Ոչ, ես Հայաստան չեմ թռչի՝ Լոնդոնն ավելի էժան է

Նույն Վրաստանի զբոսաշրջիկների 20%-ն այցելել է բյուջետային ավիաընկերությունների միջոցով: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ դա ապահովել է 600 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ: Պատկերացնու՞մ եք՝ որքան է Հայաստանը տարեկան կորցնում ավիատոմսերի թանկ լինելու պատճառով: