Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շուշիում Կոնվերս Բանկի աջակցությամբ պրոֆեսիոնալ մարզահրապարակ է կառուցվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:02 , 07 Մայիս 2019

Մայիսի 4-ին Շուշիում կայացել է պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը: Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում:Արարողությանը ներկա են եղել Արցախի պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր:

DSC_0246
«Առողջ ապրելակերպի խրախուսման այս ձևաչափը մեծ տարածում ունի ողջ աշխարհում՝ մարդկանց հնարավորություն տալով իրենց առողջության մասին հոգալ բաց տարածքում՝ օրվա ցանկացած ժամի: Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների մշակույթը համեմատաբար նոր երևույթ է: Հուսով ենք, որ առաջիկայում մարզահրապարակը կդառնա Շուշիի քաղաքային կյանքի, բնակչության առօրյայի մի մասը»,- ասել է Կովերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը՝ հավելելով, որ նման պրոֆեսիոնալ ևս 4 մարզահրապարակ է կառուցվում Հայաստանում:

Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում իրականացված այս նախագիծը Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է նաև մասնավոր հատված-համայնք համագործակցության տեսանկյունից:

21
«Մենք, որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ, մեզ պատասխանատու ենք համարում նաև համայնքների զարգացման հարցում, ինչի վկայությունն է այս նախագծի իրականացումը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում մարզահրապարակի պահպանման և շահագործման հարցերը կհոգան Կոնվերս Բանկը և Street Workout թիմը, այնուհետև մարզահրապարակը տնօրինման կհանձնվի քաղաքային իշխանություններին»,-եզրափակել է Հակոբյանը:
Մարզահրապարակի բացման արարողությանը հաջորդել են Street Workout-ի Արցախի թիմի և Street Workout Հայաստանի հավաքականի ցուցադրական ելույթները, ինչպես նաև մասնակից աթլետների պարգևատրման արարողությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը: