Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շուկայում շրջայցի ընթացքում վարչապետը համոզվել է, որ բանջարեղենի գները տարօրինակ բարձր են (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

14:43 , 27 Օգոստոս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր «ԳՈՒՄ»-ի շուկա՝ տեսնելու, թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ: Վարչապետն իր այցը ուղիղ հեռարձակում էր ֆեյսբուքի իր էջով։

Շրջայցի ընթացքում Փաշինյանը համոզվել է, որ բանջարեղենի, մասնավորապես, լոլիկի, վարունգի և սմբուկի գները տարօրինակ բարձր են: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ վարչապետը տարօրինակ է համարեց նաև այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում շուկայում հայտնվել է ջերմոցային լոլիկ և վարունգ: «Հայաստանի համար մի փոքր անսովոր է, որ այս սեզոնին շուկայում ջերմոցային վարունգ և լոլիկ է հայտնվել»,- ասել է նա:

Վարչապետը նաև նշել է, որ գնագոյացման վրա ազդելու խնդիր դրված չէ, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ առումով պետք է փորձել գները նվազեցնել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը մասնակցել է ՄՄ պետությունների մաքսային ծառայությունների և ԱՊՀ մաքսային ծառայությունների նիստերին

Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ:

ԱԺ-ն ընդունեց հարկային բարեփոխումների փաթեթը

Կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ 32, ձեռնպահ չկար: