Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շոտլանդանցիներն առայժմ չեն մանրամասնում՝ կոնկրետ ինչ խախտման համար են դատի տվել «Ալեքս Գրիգ»-ին

Վերադարձ լուրերի բաժին

17:23 , 14 Հունիս 2016

Շոտլանդական վիսկիի ասոցիացիան (SWA- Scotch Whisky Association) դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Ա և Գ» և «Ալեքս Գրիգ» ընկերությունների։ Ինչպես տեղեկանում ենք DataLex համակարգից, SWA-ն պահանջում է արգելել նշված ընկերություններին՝ զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել շրջանառությունից հանել ու ոչնչացնել կեղծ արտադրանքը, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները։

«Ա և Գ» և «Ալեքս Գրիգ» ընկերությունները փոխկապակցված են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ DataLex-ում հայցի մասին այլ մանրամասներ չեն նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրը կապված է նրանց կողմից արտադրվող և իրացվող «MacAlex» վիսկիների հետ։

B4B.am-ը գրավոր հարցում էր ուղարկել SWA-ին՝ խնդրելով պարզաբանել, թե կոնկրետ որ արտադրանքն են կեղծ համարում, ինչ պատճառով (անվանման, դիզայնի, թե այլ), որ ընկերություններն են տուժել և ինչ վնասների մասին է խոսքը։

Մեր հարցմանն ի պատասխան SWA-ից տեղեկացնում են. «Մենք հաստատում ենք, որ դատական հայց ենք ներկայացրել, սակայն քանի որ դատական գործը դեռ ընթացքի մեջ է, առայժմ ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից»։

Գործն այժմ գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Լիլիթ Սարգսյան)։

Նշենք, որ Շոտլանդական վիսկիի ասոցիացիան կազմակերպություն է, որը ներկայացնում է իր անդամների՝ շոտլանդական վիսկի (scotch whisky) արտադրողների շահերը Մեծ Բրիտանիայում և դրա սահմաններից դուրս։ Կազմակերպության անդամ են մի քանի տասնյակ հայտնի ընկերություններ և բրենդեր։

Իսկ Ալեքսանյանի վիսկին արտադրության ծավալների կտրուկ աճ է գրանցում և արտահանվում մեծ ծավալներով։

Հիշեցնենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ արտասահմանյան ալկոհոլային խմիչքներ արտադրողները դատի են տալիս «Ալեքս Գրիգ»-ին՝ իրենց արտադրանքը կեղծելու համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%