Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության

Վերադարձ լուրերի բաժին

15:22 , 05 Սեպտեմբեր 2019

Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են Պետական եկամուտների կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այդ մասին կառավարության նիստից հետո նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Շոու-բիզնեսի 9 հայտնի ներկայացուցիչների ներկայացվել է նամակ, որտեղ նշված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և, երևի թե, եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա մենք ասում ենք, որ 2018 թվականին իրենք ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որևէ կազմակերպության աշխատակից, ոչ դիվիդենդ են ստացել, ոչ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատերեր: Այդ տեղեկատվական բազան մենք ունենք և այդ նամակով հորդորեցինք իրենց, որ գան ու հայտարարագրեն: Քանի որ ոչ ոք հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ, որ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր հետաքննիչներին, և նրանք կորոշեն քրեական, թե վարչական ինչպիսի պատասխանատվության են ենթարկելու»,- ասել է ՊԵԿ նախագահը: Նա հրաժարվել է նշել անուններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվեց Ամուլսարի հանքի շահագործան դեմ հերթական երթը

Երթին մասնակցել են նաև Ջերմուկից ավտոշարսյունով եկածները:

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: