Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Շնորհավորում եմ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

17:09 , 14 Մայիս 2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։ «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Բելառուսի նախագահը՝ Սոչիում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ ուրախ է հանդիպման համար, քանի որ կան շատ հարցեր՝ կապված ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի հետ, որոնք անհրաժեշտ է քննարկել։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց իր մեծ զարմանքը Հայաստանում մեծ թվով բելառուս լրագրողների ներկայության առնչությամբ, ովքեր եկել էին տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ «Ես շատ բարձր եմ գնահատում հանգամանքը, որ բելառուս լրագրողները փորձում էին առաջին ձեռքից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այն, ինչ կարող են զգալ ու հասկանալ բելառուս լրագրողները, չեն կարող զգալ այլ երկրների լրագրողները, քանի որ մենք երկար տարիներ ապրել ենք մեկ պետության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով:

Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը

Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ վարչապետը և ԵԱՏՀ նախագահն ամփոփել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։