Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Շնայդեր գրուպ»-ը հետաքրքրված է Հայաստանում գործունեության ընդլայնմամբ

Վերադարձ լուրերի բաժին

13:49 , 17 Մայիս 2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում և ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Նշելով, որ հետաքրքրված են ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ Ուլֆ Շնայդերը մեր երկրի կարևորագույն առավելություններից մեկն է դիտարկել այն, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ՝ բարիդրացիական հարաբերություններ ունի Եվրամիության հետ և կարող է ծառայել որպես բնական կամուրջ մեր տարածաշրջանի և Եվրոպայի ու եվրասիական տարածքի համար: «Սա օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ»,-ընդգծել է նա:

Հանրապետության նախագահը և «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիրը խոսել են ներդրումային հնարավորությունների մասին՝ համաձայնելով, որ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու և կապերը խորացնելու մեծ ներուժ կա: Ուլֆ Շնայդերը հեռանկարային է համարել գործակցությունը նոր տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում։

Գերմանական «Շնայդեր գրուպ» ընկերությունն արդեն 15 տարի ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում: Ընկերության ծառայություններն ընդգրկում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաև իրավաբանական տարբեր հարցերի` աշխատանքային, պայմանագրային և կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: