Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Շիրակ» օդանավակայանը պասիվացել է

Վերադարձ լուրերի բաժին

17:31 , 16 Հոկտեմբեր 2016

Գյումրու «Շիրակ» օդանավակայանով 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 3150 մարդ, Հայաստանից մեկնել՝ 3915 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ժամանողների թիվը եղել է 11514 մարդ, մեկնողներինը՝ 14855 մարդ։ Այսինքն, «Շիրակ» օդանավակայանի ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ 3.7 անգամ կրճատվել է։

Բեռնափոխադրումների դեպքում պատկերը նույնն է։

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից առաքվել էր 7.3 տոննա (այս տարի՝ 4 տոննա), ներմուծվել 2.9 տոննա (այս տարի՝ 0.2 տոննա) բեռ։ Ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2.4 անգամ։

Հաշվետու ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է 27 թռիչք/վայրէջք՝ նախորդ տարվա 103-ի դիմաց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։