Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Շինարարությունը կաճի, սակայն… չի աճի

Վերադարձ լուրերի բաժին

00:12 , 20 Օգոստոս 2016

Գրեթե բոլոր լրատվական կայքերը, անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի ասուլիսին, գրեցին, որ  ՀՀ կառավարությունն այս տարի նախորդ տարվա նկատմամբ երկրում շինարարության ոլորտի 1 տոկոս աճ է ակնկալում:

«Շինարարության ոլորտում վերջին տարիներին շատ լուրջ խնդիրներ են առաջ եկել՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ: Շինարարության ոլորտը զերծ չի մնացել այդ ճգնաժամից: 2014թ. շինարարության ծավալների անկումը շատ մեծ էր՝ 12-13 տոկոս: 2014թ. բավականին լուրջ ծրագրեր սկսեց իրականացնել նախարարությունը, և դրանց արդյունքում մենք արդեն 2015թ. կարողացանք այդ աճը 2014թ. նկատմամբ հասցնել 0.3 տոկոսի: Իսկ 2016թ. առաջին կիսամյակում շինմոնտաժային աշխատանքների ծավալի առումով 2 տոկոս նվազում ունենք, բայց նախարարության և կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մենք տարվա վերջում կանխատեսում ենք 1 տոկոս աճ»,- օգոստոսի 19-ին լրագրողների հետ ասել էր Արմեն Ղուլարյանը:

Սակայն այստեղ կա մեկ «մանրուք». քաղաքաշինության փոխնախարարը խոսքի առաջին մասում խոսում է մի ցուցանիշից (շինարարությունից), իսկ խոսքի վերջում՝ մեկ այլ ցուցանիշի մասին (շինմոնտաժային աշխատանքների ծավալի)։

Իսկ դրանք տարբեր ցուցանիշներ են և անկման տարբեր տեմպ են գրանցել։

Շինմոնտաժային աշխատանքների ծավալը այս տարվա հունվար-հունիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 32.1 մլրդ դրամ։ Այս առումով Արմեն Ղուլարյանը ճիշտ թիվ է հնչեցրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինմոնտաժային աշխատանքների ծավալը նվազել է 2%-ով։

Սակայն ընդհանուր շինարարության ծավալը (որն ավելի ընդգրկուն ցուցանիշ է) կազմել է 34.7 մլրդ դրամ, և նախորդ տարվա համեմատ շինարարությունը նվազել է 7.8%-ով։

Կիսամյակի կտրվածքով 2%-անոց անկումը հնարավոր է վերածել 1% աճի, սակայն 7.8% անկումը աճի վերածելը այս պայմաններում իրատեսական չէ։ Այնպես որ, ըստ ամենայնի, քաղաքաշինության փոխնախարարը նկատի է ունեցել հենց շինմոտաժային աշխատանքների ծավալը, իսկ շինարարությունը 2016 թվականը կփակի անկումով։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները կտրուկ աճել են

2018 թվականի օգոստոսին Հայաստանում ուղևորաշրջանառության ծավալը՝ ըստ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակների, կազմել 234.1 մլն ուղևոր-կմ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.